Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 22-Ի N 363-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 մարտի 2017 թվականի N 293-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 22-Ի N 363-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 22-ի «Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության և օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվությունների, երկրաբանական ուսումնասիրության համաձայնության ձևերը հաստատելու մասին» N 363-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝

1) որոշման վերնագիրը «և օգտակար հանածոյի արդյունահանման» բառերից հետո լրացնել «և (կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման» բառերով.

2) 1-ին կետի 2-րդ ենթակետը «արդյունահանման» բառից հետո լրացնել «և (կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման» բառերով.

3) 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված N 2 հավելվածի`

ա. թույլտվության վերնագիրը «արդյունահանման» բառից հետո լրացնել «և (կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման» բառերով,

բ. «Ուղեկից բաղադրիչների անվանումները» պարբերությունից հետո լրացնել նոր՝ «Ընդերքօգտագործման թափոնների վերամշակման օբյեկտի և թափոնների անվանումը» և «ընդերքօգտագործման թափոնների ծավալները» պարբերություններով,

գ. «Տրամադրված տեղամասի ծայրակետերի կոորդինատները» պարբերությունը «տեղամասի» բառից հետո լրացնել «և (կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման օբյեկտի» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի մայիսի 5-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Կ. Կարապետյան

2017 թ. մարտի 27

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։