Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-ԻՆ ԿԱՅԱՑԱԾ` ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՎԱԶԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՆՈՐ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

2 սեպտեմբերի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 օգոստոսի 2003 թվականի N 1077-Ն

2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-ԻՆ ԿԱՅԱՑԱԾ՝ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՎԱԶԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՆՈՐ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ 2003 թվականի հուլիսի 20-ին կայացած՝ Կոտայքի մարզի Արտավազի գյուղական համայնքի ղեկավարի նոր ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 56305 դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին Կոտայքի մարզի Արտավազի տեղամասային ընտրական հանձնաժողովի ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան՝ համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2003 թ. օգոստոսի 29

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2003 թվականի

օգոստոսի 28-ի N 1077-Ն որոշման

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ՝ ԿԱՊՎԱԾ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-ԻՆ ԿԱՅԱՑԱԾ՝ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՎԱԶԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՆՈՐ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ

NN

ը/կ Ծախսերը Գումարը

(դրամ)

1. Աշխատանքի վարձատրության ֆոնդ 30000

այդ թվում`

տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի,

նախագահի տեղակալի և քարտուղարի աշխատավարձ 30000

2. Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ 15000

3. Տրանսպորտի ծառայության վճարներ 5000

4. Կապի ծառայության վճարներ 1000

5. Գրասենյակային ծախսեր 1000

ընդամենը

52000

Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր

(820 ընտրող + 820 x 0,05) x 5 դրամ 4305

Ընդամենը 56305

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։