ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 մայիսի 2017 թվականի N 451-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1177-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 23-ի «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագիրը, այդ ծրագիրն իրականացնող կազմակերպությունների ցանկը և նրանց կողմից իրականացվող գործարքների ու գործառնությունների ծրագիրը հաստատելու մասին» N 1177-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
1) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5-րդ ենթակետով.
«5) «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագիրն իրականացնող կազմակերպությունների կողմից 2017 թվականի ընթացքում իրականացվող գործարքների ու գործառնությունների ծրագիրը՝ համաձայն N 5 հավելվածի:».
2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ N 5 հավելվածով՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2017 թվականի հունվարի 1-ից հետո իրականացված (իրականացվող) գործարքների և գործառնությունների վրա:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2017 թ. մայիսի 6
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2017 թվականի
մայիսի 4-ի N 451-Ն որոշման
«Հավելված N 5
ՀՀ կառավարության 2013 թվականի
հոկտեմբերի 23 -ի N 1177 - Ն որոշման
Ծ Ր Ա Գ Ի Ր
«ԴԻԼԻՋԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՑ» ԾՐԱԳԻՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՈՒ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
«Քեմփ Վենչուրս» ՓԲԸ
NN
ը/կ Նկարագրությունը Չափի միավորը Քանակը Գումարը
(դրամ)
1 2 3 4 5
1. Հողի գնում տարի 10 հա 1,325,000,000
2. Անշարժ գույքի գնում տարի 2000 քառ. մետր 2,200,000,000
3. Շարժական գույքի գնում տարի 2 հատ 75,000,000
4. Կոմունալ ծառայությունների վճարներ` հեռախոսային, ինտերնետային և հեռահաղորդակցության ծառայություններ, ամսավճարներ, գազ, էլ. էներգիա, ջրամատակարարում և այլ ծառայություններ տարի 1 210,000,000
5. Գրասենյակային և տնտեսական ապրանքների գնում և ծառայություններ տարի 1 42,000,000
6. Կենցաղային և համակարգչային տեխնիկայի և ծառայությունների ձեռքբերում տարի 1 310,000,000
7. Անվտանգության համակարգի սարքավորումների և ծառայությունների ձեռքբերում, պահնորդային և այլ ծառայությունների ստացում տարի 1 240,000,000
8. Մասնագիտական և խորհրդատվական ծառայություններ տարի 1 105,000,000
9. Մարքեթինգային, գովազդային, դիզայներական ծառայություններ տարի 1 52,000,000
10. Թարգմանչական և համանման այլ ծառայություններ տարի 1 110,000,000
11. Տեխնիկական վերահսկում, ծրագրերի կառավարում, կառավարչական և գործառնական բնույթի խորհրդատվություն տարի 1 150,000,000
12. Վարձակալություն տարի 1 70,000,000
13. Գիշերակացի, հյուրանոցային, սննդի և գործուղման հետ կապված այլ ծառայություններ տարի 1 65,000,000
14. Նախագծային, ինժեներական, ճարտարապետական աշխատանքներ, տվյալների մշակում, նախագծի կառավարչական և այլ ծառայություններ տարի 1 600,000,000
15. Բրոքերային և մաքսազերծման ծառայություններ տարի 1 60,000,000
16. Ինժեներաերկրաբանական, երկրաֆիզիկական հետազոտություններ, փորձաքննական ծառայություններ տարի 1 250,000,000
17. Գնահատման, միջնորդական ծառայություններ տարի 1 30,000,000
18. Վառելիք տարի 15000լ 7,500,000
19. Ազգային պարկի վարձակալություն տարի 1 17,600,000
20. Շինմոնտաժային աշխատանքներ, այդ թվում` նյութեր, հումքեր, ապրանքներ, սարքավորումներ տարի 1 960,000,000
21. Անդամակցության, լիցենզիայի, կառուցապատման, վարձակալության և այլ իրավունքի ձեռքբերում տարի 1 400,000,000
22. Տրանսպորտային ծառայություն, բեռների փոխադրում տարի 1 210,000,000
23. Միջոցառումների կազմակերպում տարի 1 70,000,000
24. Փորձագիտական, ուսումնական ծառայություններ տարի 1 25,000,000
25. Ապահովագրական ծառայություններ տարի 1 50,000,000
26. Տեղեկատվական տեխնոլոգիական ծառայություններ տարի 1 320,000,000
27. Հիմնական միջոցների, նյութական և ոչ նյութական ակտիվների ձեռքբերում տարի 1 1,200,000,000
28. Կամուրջների, ճանապարհների և այլ ենթակառուցվածքների կառուցում, բարելավում, վերանորոգում տարի 1 2,100,000,000
29. Կահույք տարի 1 1,340,000,000
30. Մեքենաներ, սարքավորումներ, տնտեսական գույք և այլ ապրանքանյութական արժեքների ձեռքբերում և սպասարկում, տեղադրում, վերանորոգում տարի 1 1,500,000,000
14,094,100,000
«Դիլիջան Ինտերնեյշնլ Սքուլ օֆ Արմենիա» հիմնադրամ
NN
ը/կ Նկարագրությունը Չափի միավորը Քանակը Գումարը
(դրամ)
1 2 3 4 5
1. Շարժական գույքի գնում տարի 1 100,000,000
2. Կոմունալ ծառայությունների վճարներ` հեռախոսային ծառայություններ` ամսական բաժանորդային վարձ, զանգեր, ռոմինգային ծառայություն, միացման գումար, ամսավճար, գազ, էլ. էներգիա, ջրամատակարարում տարի 1 200,000,000
3. Գրենական պիտույքների, տնտեսական ապրանքների, կահույքի, կրթական այլ միջոցների գնում տարի 1 250,000,000
4. Ինտերնետային ծառայություն տարի 1 5.000.000
5. Համակարգչային տեխնիկայի ձեռքբերում տարի 1 100,000,000
6. Անվտանգության համակարգի ձեռքբերում տարի 1 10,000,000
7. Խորհրդատվական, իրավաբանական, հաշվապահական, կառավարման, փորձագիտական ծառայություններ տարի 1 50,000,000
8. Մարքեթինգային, գովազդային, դիզայներական ծառայություններ տարի 1 70,000,000
9. Թարգմանչական, ինժեներական և համանման այլ ծառայություններ տարի 1 16,000,000
10. Տեխնիկական վերահսկում, ծրագրերի կառավարում, կառավարչական և գործառնական բնույթի խորհրդատվություն տարի 1 30,000,000
11. Վարձակալական վճարներ տարի 1 140,000,000
12. Գիշերակացի, հյուրանոցային և սննդի ծառայություններ տարի 1 70,000,000
13. Նախագծի կառավարչական ծառայություններ տարի 1 12,000,000
14. Նախագծային աշխատանքներ, տվյալների մշակում տարի 1 24,000,000
15. Մաքսային, բրոքերային ծառայություն տարի 1 25,000,000
16. Ինժեներաերկրաբանական, երկրաֆիզիկական հետազոտություններ, փորձաքննական ծառայություններ տարի 1 30.000.000
17. Գնահատման, միջնորդական ծառայություններ տարի 1 4,800,000
18. Վառելիք տարի 35000լ 25.000.000
19. Անդամակցության, լիցենզիայի, իրավունքի ձեռքբերում տարի 1 20.000.000
20. Տրանսպորտային ծառայություն, բեռների փոխադրում տարի 1 72,000,000
21. Միջոցառումների կազմակերպում տարի 1 60,000,000
22. Փորձագիտական, ուսումնական ծառայություններ տարի 1 18,000,000
23. Ապահովագրական ծառայություններ տարի 1 60,000,000
24. Տեղեկատվական տեխնոլոգիական ծառայություններ տարի 1 28,800,000
25. Անձնակազմի ընտրության ծառայություններ տարի 1 36,000,000
26. Հիմնական միջոցների, նյութական և ոչ նյութական ակտիվների ձեռքբերում տարի 1 300,000,000
1,756,600,000
«ՌԴ Քոնստրաքշն Մենեջմենթ Արմենիա» ՓԲԸ
NN
ը/կ Նկարագրությունը Չափի միավորը Քանակը Գումարը
(դրամ)
1 2 3 4 5
1. Շենքերի շինությունների շինարարական և բարեկարգման աշխատանքներ, այդ թվում` նյութեր, հումքեր, ապրանքներ, սարքավորումներ տարի 1 4.500,000,000
2. Ինժեներական համակարգերի, արտաքին ցանցերի շինմոնտաժային աշխատանքներ (այդ թվում` բոլոր ապրանքների և սարքավորումների մատակարարում) տարի 1 1,000,000,000
3. Կոմունալ ծառայությունների վճարներ, փոխհատուցվող ծախսեր, աղբահեռացման աշխատանքներ տարի 1 100,000,000
4. Ինտերնետային և հեռախոսակապի ծառայություններ տարի 1 20,000,000
5. Գրենական պիտույքների և տնտեսական ապրանքների, արտահագուստի, մաքուր ջրի գնում տարի 1 30,000,000
6. Էլեկտրական ցանցերի տրանսֆորմատորների վարձակալական վճարներ տարի 1 20,000,000
7. Խորհրդատվական, իրավաբանական, հաշվապահական, կառավարման, փորձագիտական ծառայություններ տարի 1 20,000,000
8. Թարգմանչական, ինժեներական, դիզայներական, պլանավորման, ճարտարապետական և համանման այլ ծառայություններ տարի 1 10,000,000
9. Ծրագրերի կառավարում, կառավարչական և գործառնական բնույթի խորհրդատվություն տարի 1 16,000,000
10. Գնահատման, էքսպերտիզա, լաբորատոր, միջնորդական ծառայություններ տարի 1 15,000,000
11. Պահնորդային ծառայություն տարի 1 100,000,000
12. Հյուրանոցային ծառայություններ, ներկայացուցչական ծառայություններ տարի 1 26,000,000
13. Վառելիք տարի 1 15,000,000
14. Տրանսպորտային ծառայություն, բեռների փոխադրում տարի 1 50,000,000
15. Մաքսային բրոկերի, տերմինալների, բեռների համալիր սպասարկման ծառայություններ տարի 1 10,000,000
16. Միջոցառումների կազմակերպում տարի 1 10,000,000
17. Փորձագիտական, ուսումնական ծառայություններ, կադրերի վերապատրաստման ծառայություններ տարի 1 14,000,000
18. Ապահովագրական ծառայություններ տարի 1 12,000,000
19. Տեղեկատվական տեխնոլոգիական ծառայություններ տարի 1 15,000,000
20. Անձնակազմի ընտրության ծառայություններ, գրանցման, կացության քարտերի, աշխատանքի թույլտվության ստացման ծառայություններ տարի 1 10,000,000
21. Հիմնական միջոցների, համակարգչային տեխնիկայի, սարքավորումների, տեխնիկայի, տրանսպորտային միջոցների, նյութական և ոչ նյութական ակտիվների ձեռքբերում տարի 1 100,000,000
6,093,000,000
«ՌԴ Պրոջեկտ Մենեջմենթ Արմենիա» ՓԲԸ
NN
ը/կ Նկարագրությունը Չափի միավորը Քանակը Գումարը
(դրամ)
1 2 3 4 5
1. Նախագծային աշխատանքներ, տվյալների մշակում, հեղինակային հսկողություն տարի 1 100,000,000
2. Տեխնիկական վերահսկում տարի 1 10,000,000
3. Կոմունալ ծառայությունների վճարներ, փոխհատուցվող ծախսեր, աղբահեռացման աշխատանքներ տարի 1 100,000,000
4. Ինտերնետային և հեռախոսակապի ծառայություններ տարի 1 20,000,000
5. Գրենական պիտույքների և տնտեսական ապրանքների, արտահագուստի, մաքուր ջրի գնում տարի 1 10,000,000
6. Խորհրդատվական, իրավաբանական, հաշվապահական, կառավարման, փորձագիտական ծառայություններ տարի 1 20,000,000
7. Թարգմանչական, ինժեներական, դիզայներական, պլանավորման, ճարտարապետական և համանման այլ ծառայություններ տարի 1 50,000,000
8. Ծրագրերի կառավարում, կառավարչական և գործառնական բնույթի խորհրդատվություն տարի 1 16,000,000
9. Գնահատման, էքսպերտիզա, լաբորատոր, միջնորդական ծառայություններ տարի 1 15,000,000
10. Հյուրանոցային ծառայություններ, ներկայացուցչական ծառայություններ տարի 1 26,000,000
11. Վառելիք տարի 1 15,000,000
12. Միջոցառումների կազմակերպում տարի 1 20,000,000
13. Փորձագիտական, ուսումնական ծառայություններ, կադրերի վերապատրաստման ծառայություններ տարի 1 10,000,000
14. Ապահովագրական ծառայություններ տարի 1 5,000,000
15. Տեղեկատվական տեխնոլոգիական ծառայություններ տարի 1 10,000,000
16. Անձնակազմի ընտրության ծառայություններ, գրանցման, կացության քարտերի, աշխատանքի թույլտվության ստացման ծառայություններ տարի 1 15,000,000
17. Հիմնական միջոցների, համակարգչային տեխնիկայի, սարքավորումների, տեխնիկայի, տրանսպորտային միջոցների, նյութական և ոչ նյութական ակտիվների ձեռքբերում տարի 1 100,000,000
542,000,000
«Դիս Փրոփերթիս» հիմնադրամ
NN
ը/կ Նկարագրությունը Չափի միավորը Քանակը Գումարը
(դրամ)
1 2 3 4 5
1. Հողի գնում տարի 35 հա 4,650,000,000
2. Անշարժ գույքի գնում տարի 10000 ք.մ. 36,100,000,000
3. Շարժական գույքի գնում տարի 10 հատ 150,000,000
4. Կոմունալ ծառայությունների վճարներ` հեռախոսային, ինտերնետային և հեռահաղորդակցության ծառայություններ, ամսավճարներ, գազ, էլ. էներգիա, ջրամատակարարում և այլ ծառայություններ տարի 1 246,000,000
5. Գրասենյակային և տնտեսական ապրանքների գնում և ծառայություններ տարի 1 70,000,000
6. Կենցաղային և համակարգչային տեխնիկայի և ծառայությունների ձեռքբերում տարի 1 210,000,000
7. Անվտանգության համակարգի սարքավորումների և ծառայությունների ձեռքբերում, պահնորդային և այլ ծառայությունների ստացում տարի 1 285,000,000
8. Մասնագիտական և խորհրդատվական ծառայություններ տարի 1 202,000,000
9. Մարքեթինգային, գովազդային, դիզայներական ծառայություններ տարի 1 83,000,000
10. Թարգմանչական, համանման այլ ծառայություններ տարի 1 76,000,000
11. Տեխնիկական վերահսկում, ծրագրերի կառավարում, կառավարչական և գործառնական բնույթի խորհրդատվություն տարի 1 150,000,000
12. Վարձակալություն տարի 1 160,000,000
13. Գիշերակացի, հյուրանոցային, սննդի և գործուղման հետ կապված այլ ծառայություններ տարի 1 65,000,000
14. Նախագծային աշխատանքներ, ինժեներական, տվյալների մշակում, նախագծի կառավարչական և այլ ծառայություններ տարի 1 1,500,000,000
15. Բրոքերային և մաքսազերծման ծառայություններ տարի 1 100,000,000
16. Ինժեներաերկրաբանական, երկրաֆիզիկական հետազոտություններ, փորձաքննական ծառայություններ տարի 1 330,000,000
17. Գնահատման, միջնորդական ծառայություններ տարի 1 30,000,000
18. Վառելիք տարի 30000լ 15,000,000
19. Շինմոնտաժային և շինարարական աշխատանքներ, կապիտալ և ընթացիկ վերանորոգումներ, այդ թվում` նյութեր, հումքեր, ապրանքներ, սարքավորումներ տարի 1 10,200,000,000
20. Անդամակցության, լիցենզիայի, կառուցապատման, վարձակալության և այլ իրավունքի ձեռքբերում տարի 1 580,000,000
21. Տրանսպորտային ծառայություն, բեռների փոխադրում տարի 1 272,000,000
22. Միջոցառումների կազմակերպում տարի 1 200,000,000
23. Փորձագիտական, ուսումնական ծառայություններ տարի 1 250,000,000
24. Ապահովագրական ծառայություններ տարի 1 120,000,000
25. Տեղեկատվական տեխնոլոգիական ծառայություններ տարի 1 310,000,000
26. Հիմնական միջոցների,կահույքի, նյութական և ոչ նյութական ակտիվների ձեռքբերում տարի 1 8,000,000,000
27. Կամուրջների, ճանապարհների և այլ ենթակառուցվածքների կառուցում, բարելավում, վերանորոգում տարի 1 5,300,000,000
28. Մեքենաների, սարքավորումների, տնտեսական գույքի և այլ ապրանքանյութական արժեքների ձեռքբերում և սպասարկում, տեղադրում, վերանորոգում տարի 1 1,300,000,000
70,954,000,000
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան