ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 ապրիլի 2017 թվականի N 348-Ա
Հայաստանի Հանրապետության ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 749-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի սեպտեմբերի 16-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 749-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2017 թ. ապրիլի 10
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2017 թ.
ապրիլի 10-ի N 348-Ա
որոշման
«Հավելված
ՀՀ վարչապետի 2010 թ.
սեպտեմբերի 16-ի N 749-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Յու. Ջավադյան - «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրեն (միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ) (համաձայնությամբ)
Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ
Ս. Պապյան - ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ
Ռ. Մակարյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
Վ. Գևորգյան - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ
Վ. Աթալյան - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի առաջին տեղակալ
Վ. Գաբրիելյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ
Ա. Վարդանյան - ՀՀ Արարատի մարզպետի տեղակալ
Գ. Գաբրիելյան - ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ
Ս. Ղազարյան - «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի հիդրոտեխնիկական կառուցվածքների և մելիորացիայի ամբիոնի վարիչ (համաձայնությամբ)
Է. Սարգսյան - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ջրառ» ՓԲԸ-ի տնօրենի տեղակալ (համաձայնությամբ)
Ա. Թահվերդյան - «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ի գլխավոր ինժեների տեղակալ (միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար) (համաձայնությամբ)»:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան