Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅՈՒՆ» ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ԵՎ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 ապրիլի 2017 թվականի N 360-Ն

ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅՈՒՆ» ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ԵՎ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2011 թվականի հունիսի 1-ին ստորագրված վարկային համաձայնագրով նախատեսված պարտավորությունների կատարման նպատակով, ինչպես նաև ղեկավարվելով «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 4-րդ և 7-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ իրականացվող «Էլեկտրամատակարարման հուսալիություն» վարկային ծրագրի շրջանակներում Նորադուզ-Լիճք-Վարդենիս-Վայք-Որոտան-1 220 կՎ բարձրավոլտ էլեկտրահաղորդման օդային գծերի կառուցման ծրագրի (այսուհետ` ծրագիր) իրականացման նպատակով՝ սույն որոշման հավելվածում նշված՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի որոշ համայնքներում գտնվող՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող տարածքների նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ՝ հետևյալ հիմնավորումներով`

1) ծրագիրն ունի համապետական կարևոր նշանակություն, քանի որ նպաստում է էներգետիկ անվտանգության և սպառողների էլեկտրամատակարարման հուսալիության բարձրացմանը.

2) ծրագրի արդյունավետ իրականացումը չի կարող ապահովվել` առանց սույն որոշման հավելվածում նշված տարածքների օտարման, քանի որ էլեկտրահաղորդման գծի կառուցումն ու շահագործումն անհնար է առանց հենարանների տեղակայման և անվտանգության գոտիների համար անհրաժեշտ հողատարածքների ձեռքբերման, որոնց ընտրությունն իրականացվել է սահմանված շինարարական և տեխնիկական նորմերի շրջանակներում` բնակավայրերի, պատմամշակութային հուշարձանների, բնապահպանական տարածքների և ենթակառուցվածքների շրջանցմամբ՝ հենարանների տեղակայումը հնարավորինս նախատեսելով գոյություն ունեցող էլեկտրահաղորդման գծի միջանցքում.

3) սույն որոշման հավելվածում նշված տարածքների նկատմամբ ճանաչված բացառիկ` գերակա հանրային շահը չհիմնավորված վնաս չի պատճառում սեփականատերերին, քանի որ ծրագրի շրջանակներում կառուցվող բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի նախագծման փուլում հաշվի են առնվել բոլոր շահագրգիռ մարմինների և ազդակիր համայնքների առաջարկությունները և դիտողությունները:

2. Սահմանել, որ՝

1) սույն որոշման հավելվածում նշված տարածքների ձեռք բերողը «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությունն է (այսուհետ՝ ձեռք բերող).

2) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը 2017 թվականի մայիսի 1-ն է.

3) սեփականության օտարման գործառույթների իրականացումը համակարգող լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունն է (այսուհետ՝ լիազոր մարմին).

4) սույն որոշումից ծագող՝ օտարվող սեփականության նկատմամբ օրենքի 15-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումները ենթակա են պետական գրանցման՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետում` ձեռք բերողի հաշվին.

5) սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 7-օրյա ժամկետում այն պատշաճ ձևով ուղարկվում է օտարվող սեփականության սեփականատերերին և օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց.

6) սույն որոշմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքների և դրանցում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի N 108-Ն որոշմամբ սահմանված կարգով և նկարագրության արձանագրության օրինակելի ձևով.

7) պետության և ձեռք բերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանվում են օրենքի հիման վրա` լիազոր մարմնի և ձեռք բերողի միջև կնքված պայմանագրին համապատասխան:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Կ. Կարապետյան

2017 թ. ապրիլի 14

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2017 թվականի

ապրիլի 6-ի N 360-Ն որոշման

ց ա ն կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Գեղարքունիքի եվ վայոց ձորի ՄԱՐԶերի ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ՝ ՖԻԶԻԿԱԿԱՆ եվ իրավաբանական ԱՆՁԱՆՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՅՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ, ՈՐՈՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՃԱՆԱՉՎԵԼ Է ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ

NN

ը/կ Գտնվելու վայրը

(մարզը, համայնքը) Օտարման ենթակա տարածքների չափը (հա) Կադաստրային ծածկագիրը Նպատակային նշանակությունը Տարածքների կոորդինատները

«WGS-84 (ՎԻ ՋԻ ԷՍ-84)

(ARMREF 02)» համակարգով

Y X

1 2 3 4 5 6 7

1. ՀՀ Գեղարքունիքի մարզ, Վերին Գետաշենի գյուղական համայնք 0,0155 05-087-0202-0225 բնակավայրերի 8520428,791 4443285,829

8520420,325 4443309,139

8520436,001 4443302,559

8520428,791 4443285,829

2. 0,0163 05-087-0202-0239 բնակավայրերի 8520480,986 4443284,396

8520488,393 4443301,584

8520497,091 4443277,636

8520480,986 4443284,396

3. 0,059 05-087-0202-0220 բնակավայրերի 8520472,870 4443164,464

8520467,636 4443178,875

8520477,327 4443174,807

8520472,870 4443164,464

4. 0,0272 05-087-0202-0211 բնակավայրերի 8520481,577 4443140,489

8520502,336 4443131,775

8520492,788 4443109,620

8520481,577 4443140,489

5. 0,0016 05-087-0202-0245 բնակավայրերի 8520505,995 4443241,364

8520508,312 4443246,740

8520511,033 4443239,249

8520505,995 4443241,364

6. 0,0272 05-087-0207-0008 բնակավայրերի 8520614,957 4442773,245

8520603,807 4442803,945

8520624,118 4442796,796

8520614,957 4442773,245

7. 0,0436 05-087-0207-0011 բնակավայրերի 8520637,342 4442711,611

8520624,881 4442745,919

8520650,828 4442735,247

8520641,293 4442709,986

8520637,342 4442711,611

8. ՀՀ Վայոց ձորի մարզ, Աղնջաձորի գյուղական համայնք 0,0251 10-007-0144-0071 գյուղատնտեսական 8520523,425 4419796,130

8520524,123 4419796,406

8520540,991 4419797,964

8520545,498 4419786,577

8520529,684 4419780,318

8520523,425 4419796,130

9. ՀՀ Վայոց ձորի մարզ,

Եղեգնաձորի քաղաքային համայնք 0,0062 10-001-0338-0003 գյուղատնտեսական 8528379,680 4401113,950

8528395,319 4401108,667

8528394,353 4401105,809

8528378,254 4401109,726

10. 0,0241 10-001-0360-0016 գյուղատնտեսական 8529084,890 4400781,420

8529098,520 4400774,130

8529091,130 4400760,390

8529077,500 4400767,780

11. ՀՀ Վայոց ձորի մարզ,

Ագարակաձորի գյուղական համայնք 0,0243 10-004-0121-0003 գյուղատնտեսական 8529338,256 4400622,026

8529347,032 4400641,063

8529356,432 4400636,996

8529352,880 4400619,120

12. 0,0324 10-004-0120-0008 գյուղատնտեսական 8529628,208 4400674,825

8529628,748 4400692,810

8529646.723 4400692,365

8529646,189 4400674,390

13. ՀՀ Վայոց ձորի մարզ,

Մալիշկայի գյուղական համայնք 0,0138 10-032-0260-0020 գյուղատնտեսական 8534246,771 4399026,700

8534254,783 4399024,083

8534244,061 4399013,313

8534242,242 4399013,898

8536448,283 4398465,699

8536455,547 4398483,399

8536462,880 4398479,360

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։