Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 ապրիլի 2017 թվականի N 374-Ա

ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել նախագծահետազոտական աշխատանքների գնման գործարքների ցանկը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով հաստատված նախագծահետազոտական աշխատանքների գնման գործարքների վրա չեն տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված` գնումների գործընթացի կազմակերպման կարգի 74-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությամբ սահմանված պահանջները:

3. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հնգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել սույն որոշման 1-ին կետով հաստատված` նախագծահետազոտական աշխատանքների գնման գործարքների վերաբերյալ Գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող հաշվետվությունները:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ սույն որոշման 3-րդ կետով նախատեսված հաշվետվություններն ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում հաշվառել նախագծահետազոտական աշխատանքների գնման գործարքները:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Կ. Կարապետյան

2017 թ. ապրիլի 14

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2017 թվականի

ապրիլի 13-ի N 374-Ա որոշման

ց ա ն կ

Նախագծահետազոտական աշխատանքների ձեռքբերման

Պատվիրատուի անվանումը Գնման առարկան Պայմանագրի ծածկագիրը Պայմանագրի գումարը

(դրամ)

ՀՀ Վայոց ձորի մարզպետարան նախագծահետազոտական աշխատանքների կազմում ՎՁՄԲԸԱՀԱՇՁԲ-01/17-1 6485000

ՀՀ Վայոց ձորի մարզպետարան նախագծահետազոտական աշխատանքների կազմում ՎՁՄԲԸԱՀԱՇՁԲ-01/17-2 960000

ՀՀ Վայոց ձորի մարզպետարան նախագծահետազոտական աշխատանքների կազմում ՎՁՄԲԸԱՀԱՇՁԲ-01/17-3 1800000

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։