ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 ապրիլի 2017 թվականի N 398-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ (ՆԵՐՄՈՒԾՎՈՂ) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԸ, ՀՈՒՄՔԸ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԸ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՖԵՆՍԻ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՖԵՆՍԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը և համապատասխան արտոնությունը սահմանված կարգով կիրառել համաձայն հավելվածի ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2017 թ. ապրիլի 20
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2017 թվականի
ապրիլի 13-ի N 398-Ա որոշման
Ց Ա Ն Կ
գերակա ոլորտում ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ՈՒ համալրող մասերի ԵՎ (կամ) հումքի ՈՒ նյութերի
NN ը/կ ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը՝
10 նիշի մակարդակով Անվանումը Տեխնիկական բնութագիրը Չափի միավորը Քանակը Ծագման երկիրը Արժեքը (դրամ)
1. 7104900009 Ցիրկոն սինթետիկ քար 1-6 մմ տրամագծով,
4x3 մմ-6x4 մմ,
8x8 մմ-10x10 մմ,
4x2 մմ-7x3.5 մմ չափերի գրամ 35000 Չինաստան 12437229
2. 7103990009 Սադափ դեկորատիվ քար 9.50x11.5 մմ,
18x25 մմ,
30x30 մմ տրամագծով կար. 25000 Չինաստան 1387323
3. 7103990009 Օնիքս կիսաթանկարժեք քար Կլոր, օվալաձև, տարբեր չափի տրամագծով կար. 25000 Չինաստան 851865
4. 710399009 Ագաթ կիսաթանկարժեք քար 6-8 մմ,
10x10 մմ,
տարբեր չափի տրամագծով կար. 25000 Չինաստան 2409561
5. 7101220000 Մարգարիտ՝ աճեցրած, մշակված 6-14 մմ տրամագծով գրամ 15000 Չինաստան 3139731
6. 3208209009 Պոլիեստեր լաք ոսկերչության մեջ օգտագործվող էմալի լուծույթ կգ 18 Թուրքիա 52380
Ընդամենը 20278089
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան