Անցնել բովանդակությանը

Հոդված 53. ՀԱՐԿՈՒՄԻՑ ԱԶԱՏՈՒՄԸ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 53. ՀԱՐԿՈՒՄԻՑ ԱԶԱՏՈՒՄԸ

1. Իր պաշտոնական գործունեության շրջանակներում Բանկը, նրա ակտիվները, գույքը և եկամուտը ազատվում են ուղղակի հարկերից:

2. Եթե Բանկը կատարել է իր պաշտոնական գործունեության իրականացման համար անհրաժեշտ զգալի գումարների գնումներ և օգտագործել ծառայություններ, և եթե դրանց գնի մեջ ներառվել են հարկեր կամ տուրքեր, ապա հարկեր և տուրքեր գանձող անդամը, երբ դրանք հնարավոր է որոշել, համապատասխան միջոցներ է ձեռնարկում, որպեսզի Բանկին ազատի նշված հարկերից կամ տուրքերից կամ ապահովի դրանց փոխհատուցումը:

3. Բանկի կողմից իր պաշտոնական գործունեության իրականացման համար անհրաժեշտ ներմուծվող ապրանքներն ազատվում են ներմուծման բոլոր հարկերից և տուրքերից ու ներմուծման հետ կապված բոլոր արգելքներից ու սահմանափակումներից: Նույն կերպ, Բանկի կողմից իր պաշտոնական գործունեության իրականացման համար անհրաժեշտ արտահանվող ապրանքներն ազատվում են արտահանման բոլոր հարկերից ու տուրքերից և արտահանման հետ կապված բոլոր արգելքներից ու սահմանափակումներից:

4. Ձեռք բերված կամ ներմուծված այն ապրանքները, որոնք սույն հոդվածի համաձայն ազատված են հարկերից և տուրքերից, ենթակա չեն վաճառքի, վարձով, վարձակալությամբ, վճարով կամ անհատույց տալու ոչ այլ կերպ, քան այն պայմաններին համապատասխան, որոնք որոշվել են հարկերից և տուրքերից ազատող կամ դրանք փոխհատուցող անդամների կողմից:

5. Սույն հոդվածի դրույթները չեն վերաբերում այն հարկերին կամ տուրքերին, որոնք իրենցից ներկայացնում են ոչ այլ ինչ, քան վճար` կոմունալ ծառայությունների համար:

6. Բանկի տնօրենները, տնօրենների տեղակալները, պաշտոնատար անձինք և ծառայողները ենթակա են Բանկի կողմից վճարվող աշխատավարձի և պարգևատրումների ներքին փաստացի հարկման` հօգուտ Բանկին, այն պայմաններով, որոնք պետք է որոշվեն, ինչպես նաև այն կանոններին համապատասխան, որոնք պետք է ընդունվեն կառավարիչների խորհրդի կողմից սույն համաձայնագրի ուժի մեջ մտնելու ժամկետից սկսած մեկ տարվա ընթացքում: Այն ժամկետից, երբ այդ հարկումը սկսում է կիրառվել, նշված աշխատավարձը և պարգևատրումներն ազատվում են ազգային եկամտահարկից: Սակայն, անդամները կարող են հարկումից ազատված աշխատավարձը և պարգևատրումները հաշվի առնել այլ աղբյուրներից ստացված եկամուտներից գանձվող հարկի գումարը հաշվարկելիս:

7. Չնայած սույն հոդվածի 6-րդ կետի դրույթներին, անդամը վավերացնելու, ընդունելու կամ հավանություն տալու մասին փաստաթղթի հետ մեկտեղ, կարող է ավանդադրել հռչակագիր, որի համաձայն նշված անդամն իրեն, իր վարչատարածքային միավորումներին կամ իր տեղական իշխանություններին վերապահում է այդ անդամի քաղաքացիներին Բանկի կողմից վճարվող աշխատավարձից և պարգևատրումներից հարկեր գանձելու իրավունքը: Բանկն ազատվում է ցանկացած այդպիսի հարկեր վճարելու, գանձելու կամ հավաքելու որևէ պարտավորությունից: Բանկն այդպիսի հարկերը չի փոխհատուցում:

8. Սույն հոդվածի 6-րդ կետը չի կիրառվում Բանկի կողմից վճարվող կենսաթոշակների և տարեկան նպաստների նկատմամբ:

9. Ոչ մի պարտավորություն կամ Բանկի կողմից թողարկվող ոչ մի արժեթուղթ, ինչպես նաև դրանց դիվիդենդները կամ դրանց տոկոսները, անկախ այն բանից, թե ով է դրանց պահորդը, չեն հարկվում ոչ մի հարկով`

ա) որոնք խտրական են այդպիսի պարտավորությունների կամ արժեթղթերի նկատմամբ միայն այն պատճառով, որ դրանք թողարկվել են Բանկի կողմից, կամ,

բ) եթե այդպիսի հարկման համար միակ իրավաբանական հիմքը հանդիսանում է նշված պարտավորությունների կամ արժեթղթերի թողարկման վայրը, այն արժույթը, որով դրանք թողարկվել են, և, որոնք ենթակա են վճարման կամ վճարվում են, և կամ` Բանկին պատկանող որևէ հիմնարկի գտնվելու վայրը կամ գործունեության վայրը:

10. Բանկի կողմից երաշխավորված ոչ մի պարտավորություն կամ արժեթուղթ, ներառյալ դրանց դիվիդենդները կամ դրանց տոկոսները, անկախ այն բանից, թե ով է դրանց պահորդը, չեն հարկվում ոչ մի հարկով`

ա) որոնք խտրական են այդպիսի պարտավորությունների կամ արժեթղթերի նկատմամբ միայն այն պատճառով, որ դրանք երաշխավորված են Բանկի կողմից, կամ,

բ) եթե այդպիսի հարկման համար միակ իրավաբանական հիմք հանդիսանում է Բանկին պատկանող որևէ հիմնարկի գտնվելու վայրը կամ գործունեության վայրը»:

II. Սույն օրենքը կիրարկել հրապարակման պահից:

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

Երևան

20 նոյեմբերի 1992 թ.

ՀՕ-42

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։