Հոդված 34. ԱՎԱՆԴԱՊԱՀՆԵՐԸ և ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ
Հոդված 34. ԱՎԱՆԴԱՊԱՀՆԵՐԸ և ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ
1. Յուրաքանչյուր անդամ, Բանկի հետ համաձայնեցնելով, նշանակում է իր կենտրոնական բանկը կամ ցանկացած այլ հիմնարկ` որպես Բանկին պատկանող այդ անդամի արժույթով բոլոր միջոցների, ինչպես նաև այլ ակտիվների ավանդապահ:
2. Յուրաքանչյուր անդամ որոշում է այն համապատասխան պաշտոնական մարմինը, որի հետ սույն համաձայնագրի շրջանակներում ծագող ցանկացած հարցի շուրջ Բանկը կարող է հաղորդակցվել: