Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 684-րդ հոդվածում՝
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 684-րդ հոդվածում՝
ա) վերնագիրը «վաճառողի» բառից հետո լրացնել «և վարձատուի» բառերով.
բ) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով՝
«3. Եթե այլ բան նախատեսված չէ ֆինանսական վարձակալության պայմանագրով, ապա վարձատուն վարձակալի առջև պատասխանատվություն չի կրում վարձակալության հանձնված գույքի թերությունների համար՝ գույքը վարձակալին փոխանցելուց հետո:»: