Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԱՀԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ԵՎ ԳԱԳԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ`ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 ապրիլի 2017 թվականի N 386-Ա

ՎԱՀԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ԵՎ ԳԱԳԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ` Բելառուսի Հանրապետություն ԳՈՐԾՈՒՂման ծախսերի ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Կապի տարածաշրջանային համագործակցության կապի վարչակազմերի ղեկավարների խորհրդի 52-րդ և Կապի տարածաշրջանային համագործակցությանը կից գործող տեղեկատվայնացման հարցերով ԱՊՀ անդամ պետությունների համակարգող խորհրդի 23-րդ համատեղ նիստին, «ТИБО-2017» հեռահաղորդակցության, տեղեկատվական և բանկային տեխնոլոգիաների գծով 24-րդ միջազգային մասնագիտացված համաժողովին, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտների ղեկավարների հերթական նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի ղեկավար Գագիկ Գրիգորյանի՝ 2017 թվականի ապրիլի 17-19-ը Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին՝ եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բելառուսի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Կ. Կարապետյան

2017 թ. ապրիլի 25

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։