Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԻՊՐՈՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 ապրիլի 2017 թվականի N 399-Ն

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԻՊՐՈՍԻ Հանրապետություն ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարեկան ժողովին մասնակցելու նպատակով 2017 թվականի մայիսի 9-12-ը Կիպրոսի Հանրապետություն (Նիկոսիա) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:

2. Վաչե Գաբրիելյանի և Ռաֆայել Ավետիսյանի` Կիպրոսի Հանրապետություն (Նիկոսիա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:

3. Ընդունել ի գիտություն, որ Արթուր Ջավադյանի՝ Կիպրոսի Հանրապետություն (Նիկոսիա) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Կիպրոսի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Կ. Կարապետյան

2017 թ. ապրիլի 28

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։