Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1167-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

28 ապրիլի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 11017174

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

13 ապրիլի 2017 թ. N 371-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1167-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով.

Հրամայում եմ`

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության երրորդ աստիճանում կրեդիտային համակարգի ներդրման մասին» N 1167-Ն հրամանի՝

1) վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ՝ «Հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերում (ասպիրանտուրա և հայցորդություն) կրեդիտային համակարգի ներդրման մասին»,

2) հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հուլիսի 1-ից:

Լ. Մկրտչյան

Հավելված

ՀՀ կրթության և գիտության նախարարի

2017 թվականի ապրիլի 13-ի

N 371-Ն հրամանի

«Հավելված

ՀՀ կրթության և գիտության նախարարի

2010 թվականի հուլիսի 21-ի N

1167-Ն հրամանի

ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ (ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ ԵՎ ՀԱՅՑՈՐԴՈՒԹՅՈՒՆ) ԿՐԵԴԻՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ

1. Սույն հավելվածով կարգավորվում են հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերում (ասպիրանտուրա և հայցորդություն) կրեդիտային համակարգի ներդրման հետ կապված հարաբերությունները:

2. Ասպիրանտուրայի և հայցորդության կրթական ծրագրերը (այսուհետ՝ Ծրագիր) բաղկացած են երկու փոխկապակցված մասերից՝ կրթական և հետազոտական:

3. Ծրագրի լրիվ բեռնվածությունը համարժեք է 180 կրեդիտային միավորի (կամ 180 կրեդիտ x 30 ժամ = 5400 ժամ՝ ներառյալ լսարանային, արտալսարանային և ինքնուրույն աշխատանք):

4. Ծրագրի 50 կրեդիտը նախատեսվում է կրթական բաղադրիչին, 130 կրեդիտը՝ հետազոտական աշխատանքին:

5. Ծրագրի կառուցվածքը, բովանդակությունը, գնահատման ձևերը, ուսումնական և հետազոտական բեռնվածությունները բաշխվում են համաձայն սույն հավելվածով սահմանված Ձև N 1-ի:

Ձև N 1

ԲԱԺԻՆՆԵՐԻ ԵՎ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐ ԿՐԵԴԻՏ

ԿՐԹԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉ 50

ՊԴ.00 Պարտադիր դասընթացներ և քննություններ 30

ՊԴ.01 Մասնագիտություն. ատենախոսության թեմայի թվանիշով 8

ՊԴ.02 Գիտական հետազոտությունների մեթոդաբանություն 4

ՊԴ.03 Մասնագիտական օտար լեզու 4

ՊԴ.04 Տեղեկատվական և կրթական նոր տեխնոլոգիաներ 4

Պ.00 Պրակտիկա.1 10

ԸԴ.00 Ընտրովի դասընթացներ և ստուգարքներ.2 20

ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉ 130

ՀԱ.00 Ատենախոսության թեմայով հրատարակված անհրաժեշտ նվազագույն աշխատություններ.3 30

ՏԱ.00 Տարեկան ատեստավորումներ 20

ԱԴԵ.00 Ատենախոսություն.4 և թեմա հաստատած հիմնարկի դրական եզրակացությունը ատենախոսության վերաբերյալ 80

ԸՆԴՀԱՆՈՒՐ 180

.16-ամսյա աշխատանքային ստաժ ունեցող ասպիրանտն իր ցանկությամբ կարող է չմասնակցել պրակտիկային և կրեդիտները կուտակել ներկայացնելով աշխատանքի վայրից համապատասխան տեղեկանք:

.2 Ասպիրանտների կողմից ընտրովի դասընթացների ընտրությունը կատարվում է համապատասխան ստորաբաժանման (ֆակուլտետ, ինստիտուտ, կենտրոն) գիտական խորհրդի կողմից հաստատված դասընթացների ցուցակից:

.3 «Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման» կանոնակարգի 10-րդ կետով սահմանված:

.4Ատենախոսության 80 կրեդիտը ասպիրանտը ստանում է գիտական աստիճան շնորհելու մասին դրական որոշման դեպքում:»:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։