Անցնել բովանդակությանը

ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի ԹԻՎ 316-Ն ԵՎ ԹԻՎ 317-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

28 ապրիլի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 11617172

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

19 ապրիլի 2017 թ.

ք. Երևան N 390-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի ԹԻՎ 316-Ն ԵՎ ԹԻՎ 317-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով.

1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի 2017 թվականի մարտի 30-ի «2017 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը և տպաքանակը հաստատելու մասին» N 316-Ն հրամանի հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը՝ 6.1-րդ կետի 6-րդ սյունակի «40 000» թիվը փոխարինել «40 002» թվով:

2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի 2017 թվականի մարտի 30-ի «Փոստային վճարման պետական նշանի նմուշը հաստատելու և գործողության մեջ դնելու մասին» N 317-Ն հրամանի 2-րդ կետի «40 000» թիվը փոխարինել «40 002» թվով:

3. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`

1) XI նույնատիպ թողարկում. 11-րդ նույնատիպ թողարկում. Հայոց այբուբեն թեմային նվիրված 4 նամականիշի, համաձայն N 1-4 հավելվածների:

2) Կրոն և մշակույթ. «Անուշ» օպերա. Ավագ Պետրոսյան թեմային նվիրված «Սարո՝ Ավագ Պետրոսյան. Saro–Avag Petrossian. Անուշ՝ Գոհար Գասպարյան. Anoush–Gohar Gasparian» 1 նամականիշով բացիկի, համաձայն N 5 հավելվածի:

4. Գործողության մեջ դնել`

1) XI նույնատիպ թողարկում. 11-րդ նույնատիպ թողարկում. Հայոց այբուբեն թեմային նվիրված 4 նամականիշը, սահմանելով անվանագինը` 10 դրամ, տպաքանակը` 1 000 000 հատ, անվանագինը 50 դրամ, տպաքանակը` 600 000 հատ, անվանագինը 70 դրամ, տպաքանակը` 1 500 000 հատ, անվանագինը՝ 100 դրամ, տպաքանակը 500 000 հատ:

2) Կրոն և մշակույթ. «Անուշ» օպերա. Ավագ Պետրոսյան թեմային նվիրված «Սարո՝ Ավագ Պետրոսյան. Saro–Avag Petrossian. Անուշ՝ Գոհար Գասպարյան. Anoush–Gohar Gasparian» 1 նամականիշով բացիկը, սահմանելով անվանագինը` 240 դրամ, տպաքանակը` 500 հատ:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վ. Մարտիրոսյան

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հավելված 1

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի

2017 թ. ապրիլի 19-ի

թիվ 390-Ն հրամանի

Ակտի պատկեր

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հավելված 2

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի

2017 թ. ապրիլի 19-ի

թիվ 390-Ն հրամանի

Ակտի պատկեր

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հավելված 3

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի

2017 թ. ապրիլի 19-ի

թիվ 390-Ն հրամանի

Ակտի պատկեր

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հավելված 4

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի

2017 թ. ապրիլի 19-ի

թիվ 390-Ն հրամանի

Ակտի պատկեր

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հավելված 5

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի

2017 թ. ապրիլի 19-ի

թիվ 390-Ն հրամանի

Ակտի պատկեր

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։