ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 մայիսի 2017 թվականի N 468-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ (ՆԵՐՄՈՒԾՎՈՂ) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԸ, ՀՈՒՄՔԸ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԸ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՍԵՎԱՆԻ ԻՇԽԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ներկայացված հայտը բավարարելու ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ մասին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ՍԵՎԱՆԻ ԻՇԽԱՆ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի, ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2017 թ. մայիսի 6
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2017 թվականի
մայիսի 4-ի N 468-Ա որոշման
Ց Ա Ն Կ
գերակա ոլորտում ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ՈՒ համալրող մասերի ԵՎ (կամ) հումքի ՈՒ նյութերի
NN
ը/կ ԱՏԳ ԱԱ-ի
ծածկագիրը՝
10 նիշի մակարդակով Անվանումը Տեխնիկական բնութագիրը Չափի
միավորը Քանակը Ծագման
երկիրը Արժեքը
(դրամ)
1 2 3 4 5 6 7 8
1. 2825901900 Կալցիումի հիդրոքսիդ Calcium hydroxide Ca(OH)2 , 99% և (կամ) բարձր մաքրությամբ, փոշի կգ 6,619 ԵՄ / ԱՄՆ / Իրան 5,282,297
2. 2827392000 Երկաթի քլորիդ Ջրում լուծված երկաթ (III) քլորիդ (Ferric Chloride solution (40% սահմաններում) կգ 3,000 ԵՄ / ԱՄՆ / Իրան 1,602,000
3. 3506990000 Պոլիմեր էմուլսիա Էմոլսիոն պոլիմեր, տիղմի վերամշակման համար, անիոնային լիցքով և (կամ) կատիոնային լիցքով, polymer emulsion կգ 2,200 ԵՄ / ԱՄՆ / Իրան 6,996,000
4. 1515299000 Բուսական յուղ Եգիպտացորենի ձեթ, զտված, անգույն կգ 2061,5 ԵՄ 2,163,956
5. 1509900000 Բուսական յուղ Ձիթապտղի ձեթ, զտված, անգույն կգ 883,5 ԵՄ 927,409
6. 4401220000 Փայտի թեփ Ձկան ծխեցման համար, 4-12մմ չափսեր կգ 2700 ԵՄ 603,720
7. 3923100000 Պենոպլաստե արկղ/տարբեր չափերի Փրփրապլաստե թերմո արկղ, նյութը պոլիստիրոլ, հերմետիկ փակվող կափարիչով կգ 23,884 ԵՄ / Իրան 14,330,173
8. 3919900000 Վերամշակված ձկան փաթեթավորման պիտակ Ինքնակպչուն, սպիտակ, տպագրված, ջրակայուն, նյութը պոլիպրոպիլեն (PP) կգ 47,052 ԵՄ / Մեծ Բրիտանիա 941,033
9. 3920102500 Վերամշակված ձկան փաթեթավորման տոպրակ/թաղանթ Պոլիէթիլենային, թափանցիկ կամ գունավոր, տպագրված կգ 22,738 ԵՄ 2,273,773
10. 4819100000 Արկղ գոֆրեավորված Ստվարաթղթե, տարբեր չափերի կգ 17,307 ԵՄ / Իրան 6,922,624
11. 7308905900 Մետաղական կոնստրուկցիաներ Մետաղական կոնստրուկցիաներ՝ սյուներ, հեծաններ, մետաղական կապեր և պարզունակներ, նախատեսված բազմացման կայանի /սելեկցիոն տնտեսության/ շենքի կարկասը շրջանակային մետաղյա հիմնակմախքից իրագործելու համար, որի առանցքային չափերն են մոտ
60 x 18 մ, 6 մ քայլով կգ 26,000 ԵՄ / Իրան 18,000,000
12. 7019900009 Բազմացման կայանի (սելեկցիոն տնտեսության) ավազաններ Նյութը՝ ապակեմանրաթել կգ 8000 ԵՄ / Իրան/ Չինաստան 52,800,000
13. 3923309090 Բազմացման կայանի (սելեկցիոն տնտեսության) ավազաններ Նյութը՝ պոլիպրոպիլեն կգ 9500 ԵՄ / Իրան 52,800,000
14. 8418108008 Խորը սառեցման սարքավորում Սննդամթերքը խորը սառեցում կատարող սարքավորում և համալրող մասեր հատ 1 ԵՄ / Ուկրաինա 25,000,000
15. 7208250000 Մետաղական թիթեղ Երկաթ-բետոնե ավազանների իրականացման համար մետաղական կաղապարի թիթեղ կգ 11000 Ուկրաինա/ Իրան / 5,200,000
16. 7304191009 Մետաղական գլանվածք Երկաթ-բետոնե ավազանների իրականացման համար մետաղական գլանվածք կգ 3000 Ուկրաինա/ Իրան / 1,400,000
17. 7216100000 Մետաղ կաղապարի համար Երկաթ-բետոնե ավազանների իրականացման համար մետաղական գլանվածք կգ 5000 Ուկրաինա, Իրան / 2,400,000
18. ԸՆԴԱՄԵՆԸ 199,642,985
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան