ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 մայիսի 2017 թվականի N 493-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ (ՆԵՐՄՈՒԾՎՈՂ) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԸ, ՀՈՒՄՔԸ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԸ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՍԵՎԱՆ ԱԿՎԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ներկայացված հայտը բավարարելու ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ մասին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ՍԵՎԱՆ ԱԿՎԱ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի, ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2017 թ. մայիսի 16
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2017 թվականի
մայիսի 11-ի N 493-Ա որոշման
Ց Ա Ն Կ
գերակա ոլորտում ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ՈՒ համալրող մասերի ԵՎ (կամ) հումքի ՈՒ նյութերի
NN
ը/կ ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը՝ 10 նիշի մակարդակով Անվանումը Տեխնիկական բնութագիրը Չափի միավորը Քանակը Ծագման
երկիրը Արժեքը
(դրամ)
1. 5608191900 Ձկնաբուծական ցանց նեյլոնե ձկնաբուծական ցանցապարկ տարբեր չափսերի անցքերով կգ 52000 Ուկրաինա, ԵՄ 188,162,000
2. 3926909709 Ձկնաբուծական ավազանի հավաքման ՊԷ սալիկներ ձկնաբուծական ավազանի հավաքման բարձր խտության պոլիէթիլենային կցամասեր 3X315մմ և 125մմ բռնաձողի համար կգ 5000 Ուկրաինա, ԵՄ 41,000,000
3. 7315810000 Մետաղական շղթա մետաղական շղթա՝ ցանցավանդակի, տախտակամածի և այլ կոնստրուկցիաների խարսխման համար կգ 3000 Ուկրաինա, ԵՄ 2,500,000
4. 7318130000 Մետաղական ներպտուտակային ամրակ ցանցավանդակի խարսխման համակարգի ներպտուտակային ամրակ կգ 2500 Ուկրաինա, ԵՄ 3,800,000
5. 7326909807 Մետաղական ամրակ մետաղական ամրակներ ցանցավանդակի խարսխման համակարգի համար կգ 8000 Ուկրաինա, ԵՄ 4,000,000
6. 7318290009 Մետաղական ամրացնող օղակներ ցանցավանդակի խարսխման համակարգի համար օգտագործվող խարսխման պարանի ծայրակալներ և օղակներ կգ 2800 Ուկրաինա, ԵՄ 2,200,000
7. 7315820000 Մետաղական եռակցված կապերով շղթա ցանցավանդակի խարսխման համակարգի համար օգտագործվող մետաղական եռակցված կապերով շղթա տարբեր չափսերի կգ 58000 Ուկրաինա, ԵՄ 20,000,000
8. 7316000000 Խարիսխ մետաղական խարիսխ՝ ցանցավանդակի խարսխման համակարգի համար կգ 32000 Ուկրաինա, ԵՄ 20,600,000
9. 8907900009 Ազդալողաններ մետաղական ցանցավանդակի խարսխման համակարգի համար օգտագործվող լողուն հատ 200 Ուկրաինա, ԵՄ 40,000,000
10. 8907900009 Ազդալողաններ ՊԷ ցանցավանդակի խարսխման համակարգի համար օգտագործվող լողուն հատ 200 Ուկրաինա, ԵՄ 180,000,000
11. 5607491900 Պարան ցանցավանդակի խարսխման համակարգի համար օգտագործվող պոլիէթիլենային կամ պոլիպրոպիլենային պարան՝ տարբեր չափերի և երկարությունների կգ 20000 Ուկրաինա, ԵՄ 34,000,000
12. 2309901000 Ձկան կեր ձկան կեր՝ լուծվող ձկնամթերք կամ ծովային այլ կաթնասուններից ստացված կեր կգ 566749 ԵՄ, Չիլի 410,900,282
13. 8904001000 Մոտորանավակ քարշակ մոտորանավակ մինչև 7.5 մետր երկարության, շարժիչի հզորությունը մինչև 150 ձ/ուժ հատ 1 Ուկրաինա, ԵՄ 37,000,000
14. 8901909000 Աշխատանքային կատամարան աշխատանքային կատամարան մինչև 17.20 մետր երկարությամբ և մինչև 8.00 մետր լայնությամբ շարժիչների ընդհանուր հզորությունը մինչև 700 ձ/ուժուղղ. հատ 1 Ուկրաինա, ԵՄ 223,000,000
15. 8907900009 Պոնտոն (տախտակամած) բետոնից ջրի վրա տեղակայվող, ցանցավանդակների սպասարկման համար նախատեսված տախտակամած հատ 2 Ուկրաինա, ԵՄ 20,000,000
16. 8526100009 Տեսահսկման սարքեր և կից պարագաներ ռադիոլոկացիոն սարքավորումներ ցանցավանդակային տնտեսության հսկողության համար հատ 8 Ուկրաինա, ԵՄ 6,400,000
17. 3923900000 Տարա ձկան տեղափոխման համար տարա կենդանի ձկան տեղափոխման համար, ծավալը 2400 լ կգ 3000 Ուկրաինա, ԵՄ 7,500,000
18. 7309001000 Հեղուկ թթվածնի տարաներ տարաներ սեղմված հեղուկ թթվածնի տեղափոխման և պահպանման համար կգ 1000 Ուկրաինա, ԵՄ 6,000,000
Ընդամենը 1,247,062,282
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան