ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 փետրվարի 2013 թվականի N 125-Ա
ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՂ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 6-ի N 1638-Ն որոշման 6-րդ կետը՝
Հաստատել Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2013 թ. փետրվարի 14
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2013 թ.
փետրվարի 14-ի N 125-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՂ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Ռ. Մարտիրոսյան -ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ (խորհրդի նախագահ) (համաձայնությամբ)
Լ. Մկրտչյան -ՀՀ կրթության և գիտության նախարար
Հ. Հակոբյան -ՀՀ սփյուռքի նախարար
Ա. Միրզախանյան -ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ
Ռ. Հարությունյան -ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Լ. Մարդոյան -ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար
Ա. Սիմոնյան -Երևանի պետական համալսարանի ռեկտոր (համաձայնությամբ)
Յու. Սուվարյան -ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար (համաձայնությամբ)
Վ. Տեր-Ղևոնդյան -«Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար (համաձայնությամբ)
Լ. Սարգսյան -Երևանի պետական համալսարանի հայ եկեղեցու պատմության և եկեղեցաբանության ամբիոնի վարիչ (համաձայնությամբ)
Գ. Բարդակչյան -ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ (համաձայնությամբ)
Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյան -Հայ առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի արևելյան թեմի առաջնորդ (համաձայնությամբ)»:
(հավելվածը խմբ. 17.05.17 N 455-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան