ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
13 ապրիլի 2016 թվականի թիվ 5 քաղ. Մոսկվա
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԳՐՈԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԵՎ ՓՈՐՁԱԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐԱՅԻՆ ՀԱՄԱՏԵՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 16-րդ հոդվածի 1-ին կետի և 95-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետին համապատասխան, ինչպես նաև գիտական ներուժի արդյունավետ օգտագործման, ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում գիտական և նորարարական գործունեության մեջ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համագործակցության զարգացման և խորացման նպատակներով՝
1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի համակարգմամբ մշակել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում գիտահետազոտական և փորձակոնստրուկտորային համատեղ աշխատանքներ կազմակերպելու կարգ և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը:
2. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից։
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
Հայաստանի
Հանրապետությունից Բելառուսի
Հանրապետությունից Ղազախստանի
Հանրապետությունից Ղրղզստանի
Հանրապետությունից Ռուսաստանի
Դաշնությունից
Պաշտոնական հրապարակման օրը՝ 09 մարտի 2020 թվական: