Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՄԱՀԱՎԱՔ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Կարգադրությունընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԽՈՐՀՈՒՐԴ

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

12 փետրվարի 2016 թվականի թիվ 3 քաղ. Մոսկվա

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՄԱՀԱՎԱՔ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ի գիտություն ընդունելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի դրույթների կատարելագործման հարցերով համահավաք աշխատանքային խումբ (այսուհետ՝ աշխատանքային խումբ) ստեղծելու նպատակահարմարության մասին տեղեկությունները՝

1. Խնդրանքով դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ 30-օրյա ժամկետում Եվրասիական տնտեսական հանձնաժողով ներկայացնել թեկնածություններ՝ աշխատանքային խմբի կազմի մեջ ընդգրկելու համար։

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային՝ ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա կազմը՝ հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների առաջարկությունները:

3. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

Հայաստանի Հանրապետությունից` Բելառուսի Հանրապետությունից` Ղազախստանի Հանրապետությունից` Ղրղզստանի Հանրապետությունից` Ռուսաստանի Դաշնությունից`

Վ. Գաբրիելյան Վ. Մատյուշևսկի Բ. Սագինտաև Օ. Պանկրատով Ի. Շուվալով

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։