ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
6 ապրիլի 2016 թվականի թիվ 12 քաղ. Աստանա
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ
Ի գիտություն ընդունելով 2016 թվականի մարտի 30-ին Ղազախստանի Հանրապետության նախագահ, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նախագահ Ն. Ա. Նազարբաևի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժ. Կ. Յունկերի միջև կայացած հանդիպման ընթացքում Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական Միության միջև համագործակցության հաստատման հարցի շուրջ կայացած քննարկման արդյունքների մասին Ղազախստանի Հանրապետության տեղեկատվությունը՝
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստում տեղեկացնել Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական Միության միջև համագործակցության կազմակերպման աշխատանքների ընթացքի մասին:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` Բելառուսի Հանրապետությունից` Ղազախստանի Հանրապետությունից` Ղրղզստանի Հանրապետությունից` Ռուսաստանի Դաշնությունից`
Վ. Գաբրիելյան Վ. Մատյուշևսկի Բ. Սագինտաև Օ. Պանկրատով Ի. Շուվալով