ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
11 հուլիսի 2016 թվականի թիվ 17 քաղ. Աստանա
ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՄԱՍԻՆ
«Արտահանման զարգացմանն ուղղված միջոցների մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի 2015 թվականի մայիսի 29-ի թիվ 2 որոշման 1-ին կետի իրագործման նպատակով՝
1. Ստեղծել արտահանման ֆինանսական օժանդակության հարցերով աշխատանքային խումբ՝ դրա կազմում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչների ընդգրկումը նախատեսելով:
2. Խնդրանքով դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին՝ մինչև 2016 թվականի սեպտեմբերի 1-ը Եվրասիական տնտեսական հանձնաժողով ներկայացնել թեկնածություններ՝ սույն Կարգադրությամբ ստեղծված աշխատանքային խմբի կազմում ընդգրկելու համար։
3. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում այն ընդունելու օրվանից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` Բելառուսի Հանրապետությունից` Ղազախստանի Հանրապետությունից` Ղրղզստանի Հանրապետությունից` Ռուսաստանի Դաշնությունից`
Վ. Գաբրիելյան Վ. Մատյուշևսկի Բ. Սագինտաև Օ. Պանկրատով Ի. Շուվալով