Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2016-2017 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉՆԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ

Կարգադրությունընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԽՈՐՀՈՒՐԴ

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

118 հոկտեմբերի 2016 թվականի թիվ 23 քաղ. Մոսկվա

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2016-2017 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉՆԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 63-րդ կետին համապատասխան և «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների 2016-2017 թվականների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական կողմնորոշիչների մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2016 թվականի մայիսի 31-ի թիվ 5 որոշումը կատարելու նպատակով՝

1. Հաստատել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների 2016-2017 թվականների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական կողմնորոշիչների իրագործման միջոցառումների՝ կից ներկայացվող ցանկը (այսուհետ՝ ցանկ):

2. Խնդրանքով դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ մակրոտնտեսական քաղաքականություն անցկացնելիս հաշվի առնել ցանկում նշված միջոցառումները և Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացնել դրանց իրագործման ընթացքի մասին։

3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսական հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Տ. Դ. Վալովայային ապահովել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների 2016-2017 թվականների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական կողմնորոշիչների իրագործմանն ուղղված գործողությունների վերլուծության անցկացումը, և համակարգել Հանձնաժողովի իրավասությանը վերապահված մասի համար ցանկով նախատեսված միջոցառումների կատարումը։

4. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում` Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում հրապարակվելու օրվանից:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

Հայաստանի Հանրապետությունից` Բելառուսի Հանրապետությունից` Ղազախստանի Հանրապետությունից` Ղրղզստանի Հանրապետությունից` Ռուսաստանի Դաշնությունից`

Վ. Գաբրիելյան Վ. Մատյուշևսկի Ա. Մամին Օ. Պանկրատով Ի. Շուվալով

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։