«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
30 սեպտեմբերի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 սեպտեմբերի 2003 թվականի N 1201-Ն
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԴԱՎԹԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՆՈՐ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` 2003 թվականի օգոստոսի 3-ին կայացած՝ Արագածոտնի մարզի Դավթաշենի գյուղական համայնքի ավագանու անդամների նոր ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 54450 դրամ` Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին Արագածոտնի մարզի Դավթաշենի տեղամասային ընտրական հանձնաժողովի ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան՝ համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2003 թ. սեպտեմբերի 29
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
սեպտեմբերի 25-ի N 1201-Ն որոշման
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ՝ ԿԱՊՎԱԾ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԴԱՎԹԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՆՈՐ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
NN
ը/կ Ծախսերը Գումարը
(դրամ)
1. Աշխատանքի վարձատրության ֆոնդ 30000
այդ թվում`
տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի,
նախագահի տեղակալի և քարտուղարի աշխատավարձ 30000
2. Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ 15000
3. Տրանսպորտի ծառայության վճարներ 5000
4. Կապի ծառայության վճարներ 1000
5. Գրասենյակային ծախսեր 1000
ընդամենը
52000
Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր
(467 ընտրող + 467 x 0,05) x 5 դրամ 2450
Ընդամենը 54450
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան