Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ-ՈՒՄ ՊԱՏՇԱՃ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

26 մայիսի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 10017212

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

17 մայիսի 2017թ. N 25-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՏՇԱՃ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության «Դեղերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի առաջին մասը`

Հրամայում եմ`

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում կլինիկական փորձարկումներն իրականացվում են Եվրոպական պառլամենտի և Խորհրդի 2001 թվականի ապրիլի 4-ի N 2001/20/EC և Եվրոպական հանձնաժողովի 2005 թվականի ապրիլի 8-ի N 2005/28/EC դիրեկտիվների համաձայն հաստատված «Պատշաճ կլինիկական գործունեության ուղեցույցի» կամ դեղերի գրանցման տեխնիկական պահանջների ներդաշնակեցման միջազգային համաժողովի կողմից ընդունված «Պատշաճ կլինիկական գործունեության ուղեցույցների» կամ Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի Խորհրդի 2016 թ. նոյեմբերի 3-ի N 79 որոշմամբ հաստատված «Եվրասիական տնտեսական միության պատշաճ կլինիկական գործունեության կանոնների» համաձայն:

2. Սույն հրամանը ուժի մեջ մտնելու հաջորդ օրը «Պատշաճ կլինիկական գործունեության ուղեցույցները» և «Եվրասիական տնտեսական միության պատշաճ կլինիկական գործունեության կանոնները» տեղադրել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում (www.moh.am):

Նախարարի պաշտոնակատար Լ. Ալթունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։