Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 21-Ի N 523-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 մայիսի 2017 թվականի N 561-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 21-Ի N 523-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 21-ի «Մայքրոսոֆթ» ընկերության հետ ստորագրվելիք փաստաթղթերի կնքման առաջարկությանը հավանություն տալու, լիազորություն վերապահելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու ու Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին գումար հատկացնելու մասին» N 523-Ն որոշման N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Կ. Կարապետյան

2017 թ. մայիսի 25

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2017 թվականի

մայիսի 25-ի N 561-Ն որոշման

«Հավելված N 3

ՀՀ կառավարության 2015 թվականի

մայիսի 21-ի N 523-Ն որոշման

«ՄԱՅՔՐՈՍՈՖԹ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԼԻՑԵՆԶԻՈՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՓԱԹԵԹՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԳՆԵՐՆ ԸՍՏ ՏԵՍԱԿՆԵՐԻ

Լիցենզիոն ծրագրային փաթեթի տեսակն ըստ «Մայքրոսոֆթ» ընկերության դասակարգչի Նկարագիրն ըստ «Մայքրոսոֆթ» ընկերության դասակարգչի Մեկ միավորի արժեքն ԱՄՆ-ի դոլարով (ներառյալ ԱԱՀ-ն) Լիզենզավորված փաթեթների քանակները Ընդհանուր արժեքն

ԱՄՆ-ի դոլարով (ներառյալ ԱԱՀ-ն)

FQC-08150 WINDOWS 8.1 PROFESSIONAL GGWA $224.40 2000 $448,800

021-08255 OFFICESTD ALNG LICSAPK MVL PLTFRM $468.00 2000 $936,000

W06-01066 CORECAL ALNG LICSAPK MVL PLTFRM USRCAL $255.60 2000 $511,200

CW2-00309 WINENTFORSA ALNG UPGRDSAPK MVL PLTFRM $185.04 2000 $370,080

021-05331 OFFICESTD ALNG LICSAPK MVL $550.80 1953 $1,075,712

P73-05897 WINSVRSTD ALNG LICSAPK MVL 2PROC $1,436.40 60 $86,184

312-02177 EXCHGSVRSTD ALNG LICSAPK MVL $1,152.00 17 $19,584

Ծանուցում՝ ստորև նշված ծրագրային փաթեթները կարող են տրամադրվել միայն Հայաստանի Հանրապետությունում գործող տարրական, միջին և ավագ դպրոցներին

79P-03845 OFFICEPROPLUS ALNG LICSAPK MVL PTNRSINLRNING $8.82 18000 $158,760

CW2-00280 WINENTFORSA ALNG UPGRDSAPK MVL PTNRSINLRNING $0.01 18000 $180

- OFFICE 365 E1 (EXCHANGE, SHP, OFFICE, LYNC ONLINE) FOR THE WHOLE COUNTRY $0.01 18000 $180

»:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարարի պաշտոնակատար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։