Անցնել բովանդակությանը

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀԱՅՏԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՁԵՎՆ ՈՒ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 17-Ի N 16 ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

1 հունիսի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 11817225

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

20 մայիսի 2017 թ. N 229-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅՏԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՁԵՎՆ ՈՒ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 17-Ի N 16 ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետը`

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1. Հաստատել հայտերի գրանցամատյանի.

1) ձևը` համաձայն հավելված N 1-ի.

2) վարման կարգը` համաձայն հավելված N 2-ի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2001 թվականի հունվարի 17-ի «Մրցույթի հայտերի գրանցամատյանի ձևը և վարման կարգը հաստատելու մասին» N 16 հրամանը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Պաշտոնակատար Վ. Արամյան

Հավելված N 1

ՀՀ ֆինանսների նախարարի

2017 թվականի մայիսի 20-ի

N 229-Ն հրամանի

Հաստատված է

--- ------------------- 20-- թ.-ին

Ընդամենը` --------- էջ

Կ. Տ.

Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն

ՀԱՅՏԵՐԻ

Պատվիրատուի անվանումը`

Գնման ընթացակարգի

ծածկագիրը`

Գնահատող հանձնաժողովի

քարտուղար` _______________________________________

_______________________________________

___________________ ___________________

(անուն, ազգանուն) (ստորագրություն)

Էջ N

ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԵՐ

Հ/հ Հայտ

ներկայացրած

մասնակցի

անվանումը

(անունը,

ազգանունը) Մասնակցի` այն գրության ելից և պատվիրատուի նույն գրության մտից համարները և ամսաթվերը, որով ներկայացվել է հայտը (Հայտը առձեռն ներկայացված լինելու դեպքում` այն ներկայացնողի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի անվանումը և համարը) Հայտերի ստացման Հայտը գրանցողի

ստորագրությունը Նշագրումներ

ամիսը,

ամսաթիվը Ժամը

1 2 3 4 5 6 7

Էջ N ---

Հավելված N 2

ՀՀ ֆինանսների նախարարի

2017 թվականի մայիսի 20-ի

N 229-Ն հրամանի

Կ Ա Ր Գ

ՀԱՅՏԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով կարգավորվում են հայտերի գրանցամատյանի վարման հետ կապված հարաբերությունները:

II. ՀԱՅՏԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

2. Փաստաթղթային եղանակով գնումներ կատարելու յուրաքանչյուր ընթացակարգի համար, բացառությամբ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերով սահմանված հիմքերով գնումներ կատարելու դեպքերի, պատվիրատուն վարում է հայտերի առանձին գրանցամատյան (այսուհետև` գրանցամատյան):

3. Ներկայացված հայտերն ընդունում և գրանցամատյանում գրանցում է գնահատող հանձնաժողովի քարտուղարը (այսուհետ` քարտուղար):

4. Գրանցամատյանի էջերը համարակալվում, կարվում, ստորագրվում են քարտուղարի կողմից: Նախաորակավորման հայտարարության կամ հրավերի հաստատման օրը գրանցամատյանի առաջին էջի վրա դրվում է պատվիրատուի կնիքը և քարտուղարի ստորագրությունը, գրվում է գրանցամատյանի էջերի քանակը:

5. Գրանցամատյանում գրառումները կատարվում են թանաքով, ջնջումներ և քերվածքներ կատարել չի թույլատրվում, ուղղումները կատարվում են միայն քարտուղարի կողմից: Գրանցամատյանում ուղղումներ կատարելու դեպքում` գրանցամատյանի «Նշագրումներ» սյունակում դրվում է քարտուղարի ստորագրությունը: Մինչև սահմանված կարգով գնահատող հանձնաժողովի լուծարումը, գրանցամատյանի անվնաս պահպանման համար պատասխանատու է քարտուղարը:

6. Հայտ պարունակող ծրարի վրա, գրանցամատյանի վարման պատասխանատուն նշում է գրանցամատյանում տվյալ ծրարի գրանցման համարը, գրանցման օրը և ժամը` ստորագրում ծրագրի վրա իր կողմից կատարված գրառումների տակ:

7. Հայտ ներկայացրած անձի պահանջով` նման պահանջ ներկայացվելու օրվա ընթացքում, պատվիրատուն վերջինիս տալիս է տեղեկանք` համաձայն N 1 ձևի` ներկայացված հայտի գրանցման մասին: Քարտուղարը տեղեկանքը կազմում և ստորագրում է երկու օրինակից: Տեղեկանքի երկու օրինակները կնքվում են պատվիրատուի կնիքով, մեկ օրինակը տրվում է տեղեկանք ստանալու պահանջ ներկայացրած անձին, մյուս օրինակը կցվում է գրանցամատյանին, որպես դրա անբաժանելի մաս:

8. Գրանցամատյանը, դրա անբաժանելի մաս հանդիսացող տեղեկանքները կցվում են գնումների ընթացակարգի արձանագրությանը և հանդիսանում դրա անբաժանելի մասը:

Ձև N 1

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք N ___

ՀԱՅՏԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Պատվիրատուի

անվանումը`

Գնման ընթացակարգի

ծածկագիրը`

Գնահատող հանձնաժողովի

քարտուղար` ______________________________________________

_______________________________________________

_______________________ _______________________

(անուն, ազգանուն) (ստորագրություն)

Տեղեկանքը տրվում է`

_________________________ _________________________

(տեղեկանք ստանալու պահանջ ներկայացրած անձի անվանումը (անուն, ազգանուն) (Տեղեկանքը առձեռն ստացողի անձը հաստատող փաստաթղթի անունը և համարը)

Սույնով հայտնվում է, որ վերը նշված ծածկագրով գնման ընթացակարգին մասնակցելու նպատակով` _______________________________ -ի անունից ներկայացվել է հայտ

մասնակցի անվանումը (անունը, ազգանունը)

պարունակող ծրար, որը գրանցվել է գրանցամատյանում:

Հայտի գրանցման տվյալներն են`

Ընդունման և գրանցման` _____________________________________________

(ամսաթիվը, ամիսը, տարեթիվը, ժամը)

Հայտի գրանցման հերթական համարը` ________________________________

Սույն տեղեկանքը կազմվել է երկու օրինակից` ------ -------20 -- թվականին:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։