ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հունիսի 2017 թվականի N 634-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ (ՆԵՐՄՈՒԾՎՈՂ) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԸ, ՀՈՒՄՔԸ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԸ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ԱՐՓԻՄԵԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ներկայացված հայտը բավարարելու ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ մասին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ԱՐՓԻՄԵԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի, ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2017 թ. հունիսի 12 Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2017 թվականի
հունիսի 8-ի N 634-Ա որոշման
Ց Ա Ն Կ
գերակա ոլորտում ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ՈՒ համալրող մասերի ԵՎ (կամ) հումքի ՈՒ նյութերի
NN
ը/կ ԱՏԳ ԱԱ-ի
ծածկագիրը՝
10 նիշի մակարդակով Անվանումը Տեխնիկական բնութագիրը Չափի միավորը Քանակը Ծագման
երկիրը Արժեքը
(դրամ)
1 2 3 4 5 6 7 8
1. 2933540000 Benzobarbital Benzobarbital կգ 500 Չինաստան 37,500,000
2. 2934309000 Trifluoperazine HCL Trifluoperazine HCL կգ 25 Հնդկաստան 2,437,500
3. 2933919000 Diazepam Diazepam կգ 25 Իտալիա 87,500
4. 2921490000 Amitriptyline HCL Amitriptyline HCL կգ 25 Հնդկաստան 875,000
5. 2942000000 Olanzapine Olanzapine կգ 5 Գերմանիա 1,700,000
6. 2925290000 Metformin hydrochloride Metformin hydrochloride կգ 8000 Հնդկաստան 24,000,000
7. 2835250000 Dicalcium Phosphate 2-hydrate Dicalcium Phosphate
2-hydrate կգ 2000 Գերմանիա 5,900,000
8. 1702190000 Lactose monohydrate Lactose monohydrate կգ 2000 Գերմանիա 3,900,000
9. 3912909000 Avicel միկրոկրիստալին ցելյուլող կգ 5000 Բրազիլիա 9,625,000
10. 2915705000 Magnesium Stearate Magnesium Stearate կգ 500 Հնդկաստան 850,000
11. 2933531000 Phenobarbital Phenobarbital կգ 50 Շվեյցարիա 1,687,000
12. 3923301090 պլաստմասսայե սրվակներ PP, PE կգ 2000 Իրան 16,000,000
13. 3920491001 PVC տպագրված/
չտպագրված
կոշտ ոչ պլաստիֆի-
կացված պոլիվինիլ-
քլորիդե թերթ կգ 10000 Չինաստան 10,750,000
14. 7607119000 ալյունինե փայլաթիթեղ տպագրված/
չտպագրված կգ 7000 Չինաստան 30,000,000
Ընդամենը 145,312,000
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Վ. Ստեփանյան