ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հունիսի 2017 թվականի N 609-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի N 176-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 23-ի «Ներդրումային ծրագրի շրջանակներում «ՎԻՍԱՎՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին» N 176-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) 1-ին կետում «2017 թվականի հունիսի 1-ը» բառերը փոխարինել «2018 թվականի հունիսի 1-ը» բառերով.
2) որոշման հավելվածը 7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8-14-րդ կետերով.
« 8. 8410 Տուրբինա հատ 1 Չեխիայի Հանրապետություն 210 080 000
9. 8501 Գեներատոր հատ 1 Չեխիայի Հանրապետություն 171 600 000
10. 8481 Փական կգ 4200 Չեխիայի Հանրապետություն 37 440 000
11. 8537 Ցածր լարման բաշխիչ վահանակ կգ 225 Չեխիայի Հանրապետություն 20 800 000
12. 8537 Ավտոմատ ղեկավարման վահանակ կգ 275 Չեխիայի Հանրապետություն 23 400 000
13. 8479 Փականի հիդրավլիկ ագրեգատ հատ 1 Չեխիայի Հանրապետություն 10 400 000
14. 8479 Տուրբինայի հիդրավլիկ ագրեգատ հատ 1 Չեխիայի Հանրապետություն 13 000 000
»:
3) հավելվածի «Ընդամենը» պարբերության մեջ «1 001 376 000» թիվը փոխարինել «1 488 096 000» թվով։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2017 թ. հունիսի 7 Երևան