ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 հունիսի 2017 թվականի N 558-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 16-Ի N 768-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի՝
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի օգոստոսի 16-ի «Միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու մասին» N 768-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2017 թ. հունիսի 7
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2017 թ.
հունիսի 7-ի N 558-Ա
որոշման
«Հավելված
ՀՀ վարչապետի 2017 թ.
օգոստոսի 16-ի N 768-Ա
որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Վ. Գաբրիելյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փրկարար ծառայության գեներալ-մայոր (միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար)
Ա. Դավթյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ (միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարի տեղակալ)
Ա. Բաղդասարյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի հողերի օգտագործման և մելիորացիայի վարչության պետ
Ա. Երիցյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի վարչական վերահսկողության և համայնքային ծառայության հարցերի վարչության վարչական վերահսկողության բաժնի պետ
Պ. Շահնազարյան - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության Արարատյան ջրավազանային տարածքային կառավարման բաժնի պետ
Հ. Պետրոսյան - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի երկրաբանական և մարկշեյդերական վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետ-ընդերքի հանրապետական պետական տեսուչ
Հ. Տերտերյան - ՀՀ Արարատի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ
Մ. Սարիբեկյան - ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի պետ
Վ. Մանուկյան - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության աշխատող
Ա. Գրիգորյան - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության աշխատող
Ա. Դաշյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության տարերային աղետների բաժնի պետ, փրկարար ծառայության փոխգնդապետ (միջգերատեսչական աշխատանքային խմբի քարտուղար)»:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Վ. Ստեփանյան