ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 փետրվարի 2017 թվականի N 176-Ա
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՎԻՍԱՎՏ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «ՎԻՍԱՎՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2017 թվականի փետրվարի 23-ից մինչև 2018 թվականի հունիսի 1-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:
(1-ին կետը փոփ. 01.06.17 N 609-Ա)
2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել «ՎԻՍԱՎՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:
3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2017 թ. փետրվարի 27
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2017 թվականի
փետրվարի 23-ի N 176-Ա որոշման
Ց Ա Ն Կ
«ՎԻՍԱՎՏ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
NN ը/կ ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը Անվանումը Չափի միավորը Քանակը Ծագման/արտահանման երկիրը Արժեքը (դրամ)
1. 8410 Տուրբինա հատ 2 Չեխական Հանրապետություն 433344000
2. 8501 Գեներատոր հատ 2 Չեխական Հանրապետություն 370880000
3. 8481 Փական հատ 2 Չեխական Հանրապետություն 70272000
4. 8537 Ցածր լարման բաշխիչ վահանակ հատ 2 Չեխական Հանրապետություն 39040000
5. 8537 Ավտոմատ ղեկավարման վահանակ հատ 2 Չեխական Հանրապետություն 43920000
6. 8479 Փականի հիդրավլիկ ագրեգատ հատ 2 Չեխական Հանրապետություն 19520000
7. 8479 Տուրբինայի հիդրավլիկ ագրեգատ հատ 2 Չեխական Հանրապետություն 24400000
8. 8410 Տուրբինա հատ 1 Չեխիայի Հանրապետություն 210 080 000
9. 8501 Գեներատոր հատ 1 Չեխիայի Հանրապետություն 171 600 000
10. 8481 Փական կգ 4200 Չեխիայի Հանրապետություն 37 440 000
11. 8537 Ցածր լարման բաշխիչ վահանակ կգ 225 Չեխիայի Հանրապետություն 20 800 000
12. 8537 Ավտոմատ ղեկավարման վահանակ կգ 275 Չեխիայի Հանրապետություն 23 400 000
13. 8479 Փականի հիդրավլիկ ագրեգատ հատ 1 Չեխիայի Հանրապետություն 10 400 000
14. 8479 Տուրբինայի հիդրավլիկ ագրեգատ հատ 1 Չեխիայի Հանրապետություն 13 000 000
Ընդամենը 1488 096 000
(հավելվածը լրաց., փոփ. 01.06.17 N 609-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան