«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
11 հունվարի 2008թ.
Պետական գրանցման թիվ 11808009
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
24 դեկտեմբերի 2007 թ.
ք. Երևան N 899-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻ, ՊԱՅՄԱՆԱԳՐԻՑ ՔԱՂՎԱԾՔԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի ԹԻՎ 855-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման կարգը հաստատելու մասին» N 48 որոշման 1-ին կետով հաստատված Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման կարգի 31 և 35-րդ կետի կիրարկումն ապահովելու նպատակով`
Հրամայում եմ`
1. Հաստատել.
1) «Ֆինանսական պարտավորությունների կատարման ժամանակացույցի օրինակելի ձևը»` համաձայն հավելված N 1-ի.
2) «Հավելված N 1-ով սահմանված ֆինանսական պարտավորությունների կատարման ժամանակացույցի օրինակելի ձևի լրացման պահանջները»` համաձայն հավելված N 2-ի.
3) «Պայմանագրից քաղվածքի օրինակելի ձևը»` համաձայն հավելված N 3-ի.
4) «Հավելված N 3-ով սահմանված պայմանագրից քաղվածքի օրինակելի ձևի լրացման պահանջները»` համաձայն հավելված N 4-ի:
2. Սույն հրամանը պետական հիմնարկների համար ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրվանից, համայնքային հիմնարկների համար` 2009 թվականի հունվարի 1-ից:
3. Սույն հրամանը, համապատասխանաբար, ուժի մեջ մտնելուց հետո ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 17-ի «Ֆինանսական պարտավորությունների կատարման ժամանակացույցի, պայմանագրից քաղվածքի օրինակելի ձևերը և դրանց լրացման պահանջները հաստատելու մասին» թիվ 855-Ն հրամանը:
Նախարար՝
Վ. Խաչատրյան
Հավելված N 1
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի
2007 թվականի դեկտեմբերի 24-ի
N 899-Ն հրամանի
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
1.Հիմնարկի անվանումը___________________________ 3. Հիմնարկին սպասարկող գանձապետական ստորաբաժանման անվանումը______
2. Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման`
Բաժին Խումբ Դաս Ծրագիր Նախարարություն
4. Գանձապետական բյուջետային կամ արտաբյուջետային հաշվի (հաշիվների) համարը__
Ծրագրի անվանումը ______________________________
(հազ. դրամ)
Ձեռքբերվող ապրանքի, աշխատանքի, ծառայության անվանումը* Բյուջետային ծախսերի տնտ. դասակարգման հոդվածը* Նախատեսվում է ֆինանսավորել ՀՀ------թվականի պետական բյուջեից միջոցների կամ
արտաբյուջետային միջոցների հաշվին, ընդ որում՝
I եռամսյակ II եռամսյակ III եռամսյակ IV եռամսյակ Ընդա-
մենը
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս հուլիս օգոստ. սեպտ. հոկտ. նոյեմբ. դեկտ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15
Գլխավոր ֆինանսիստի ստորագրությունը`____________ Գանձապետական ստորաբաժանման
պաշտոնատար անձի ստորագրությունը՝ ________________
Պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի
ստորագրությունը՝ ___________ Կնիքի տեղը
------ ---------------- 200--- թվական
Կնիքի տեղը
------ ---------------- 200--- թվական
Հավելված N 2
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի
2007 թվականի դեկտեմբերի 24-ի
N 899-Ն հրամանի
ԼՐԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
ՀԱՎԵԼՎԱԾ N 1-ՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԻ»
Հավելված N 1-ով սահմանված «Ֆինանսական պարտավորությունների կատարման ժամանակացույցի օրինակելի ձևը» լրացվում է հետևյալ կերպ.
1. գանձապետական յուրաքանչյուր հաշվի համար կազմվում է առանձին ֆինանսական պարտավորությունների կատարման ժամանակացույց,
2. տիտղոսային մասի 2-րդ կետում բյուջետային ծախսերի գործառական դասակարգման տարրերը լրացվում են ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի հունվարի 9-ի N 5-Ն հրամանով հաստատված N 11 հավելվածին համապատասխան,
3. աղյուսակի 1-ին սյունակում` ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերմանը չառնչվող հոդվածների գծով պարտավորություններ ստանձնելիս լրացվում է համապատասխան հոդվածի անվանումը, իսկ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների դեպքում՝ դրանց անվանախումբը,
4. աղյուսակի 2-րդ սյունակում նշվող բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածները լրացվում են ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի հունվարի 9-ի N 5-Ն հրամանով հաստատված N 5 և 6 հավելվածներին համապատասխան (մինչև սինթետիկ հաշիվ),
5. աղյուսակում նշված` վճարման ենթակա գումարները ներկայացվում են տարեսկզբից աճողական կարգով,
6. պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի ստորագրությունը դրվում է միայն ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերմանն առնչվող հոդվածների գծով պայմանագրեր կնքելիս:
Հավելված N 3
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի
24 դեկտեմբերի 2007 թվականի
N 899-Ն հրամանի
ՔԱՂՎԱԾՔ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՑ
1. Հիմնարկի անվանումը՝
2. Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման`
Բաժին Խումբ Դաս Ծրագիր Նախարարություն
Ծրագրի անվանում՝
3. Հիմնարկին սպասարկող գանձապետական ստորաբաժանման անվանումը`
ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի գործառնական վարչություն
4. Գանձապետական բյուջետային հաշվի համարը
5. Պայմանագրի կնքման տարին, ամիսը, ամսաթիվը և համարը՝
5.1. Համաձայնագրի կնքման տարին, ամիսը, ամսաթիվը և համարը՝ 6. Գնման ձևը՝ 0 Էլեկտրոնային աճուրդ, 0 Բաց մրցույթ, 0 Երկփուլ մրցույթ, 0 Փակ նպատակային մրցույթ, 0 Փակ պարբերական մրցույթ, 0 Գնանշման հարցում, 0 Մեկ անձ, 0 Բորսաներից գնում 7. Պայմանագրի կողմ հանդիսացող մատակարարի (կապալառուի կամ ծառայություն մատուցողի) անվանումը`
գրանցման վայրը՝
հարկային հաշվառման կոդը՝
սպասարկող բանկի (մասնաճյուղի) անվանումը՝
հաշվեհամարը`
8. Պայմանագրի կատարման ժամկետը
Չափի միավորը` հազար դրամ
Ձեռք բերվող ապրանքի, աշխատանքի, ծառայության անվանումը Բյուջետային ծախսերի տնտ. դասակարգման հոդվածը Նախատեսվում է ֆինանսավորել Հայաստանի Հանրապետության 20-- թվականի պետական բյուջեից, ընդ որում՝
I եռամսյակ II եռամսյակ III եռամսյակ IV եռամսյակ Ընդամենը
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս հուլիս օգոստ. սեպտ. հոկտ. նոյեմբ. դեկտ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15
Պայմանագրով նախատեսված կանխավճարի
Հատկացման վերջին ժամկետը Մարման ժամկետը
(Բյուջեից հատկացված կանխավճարի գծով)
I եռամսյակ II եռամսյակ III եռամսյակ IV եռամսյակ Ընդամենը
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս հուլիս օգոստ. սեպտ. հոկտ. նոյեմբ. դեկտ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14
Գլխավոր ֆինանսիստի ստորագրությունը` ________________ Գանձապետական ստորաբաժանման
պաշտոնատար անձի ստորագրությունը _________________
Կնիքի տեղը
Պատասխանատու ստորաբաժանման
ղեկավարի ստորագրությունը ________________
«------» «----------------» 20--- թվական Կնիքի տեղը «-----» «----------------» 20-- թվական
(հավելվածը խմբ. 07.02.11 թիվ 56-Ն, 05.06.17 273-Ն)
Հավելված N 4
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի
2007 թվականի դեկտեմբերի 24-ի
N 899-Ն հրամանի
ԼՐԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
ՀԱՎԵԼՎԱԾ N 3-ՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ «ՊԱՅՄԱՆԱԳՐԻՑ ՔԱՂՎԱԾՔԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԻ»
Հավելված N 3-ով սահմանված «Պայմանագրից քաղվածքի օրինակելի ձևը» լրացվում է հետևյալ կերպ.
1. գանձապետական յուրաքանչյուր հաշվի համար կազմվում է առանձին քաղվածք պայմանագրից,
2. տիտղոսային մասի 2-րդ կետում բյուջետային ծախսերի գործառական դասակարգման տարրերը լրացվում են ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի հունվարի 9-ի N 5-Ն հրամանով հաստատված N 11 հավելվածին համապատասխան,
3. քաղվածքի տիտղոսային մասի 7-րդ կետը լրացվում է միայն ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերմանն առնչվող հոդվածների գծով պայմանագրեր կնքելիս, իսկ «հարկային հաշվառման կոդը» տողը չի լրացվում, եթե պայմանագիրը կնքվել է օտարերկրյա ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հետ,
4. տիտղոսային մասի 8-րդ կետում լրացվում է ապրանքների մատակարարման, ծառայությունների տրամադրման և աշխատանքի կատարման պայմանագրերով նախատեսված վերջնաժամկետը,
5. 1-ին աղյուսակի 1-ին սյունակում` ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերմանը չառնչվող հոդվածների գծով պարտավորություններ ստանձնելիս լրացվում է համապատասխան հոդվածի անվանումը, իսկ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների դեպքում՝ դրանց անվանախումբը,
6. 1-ին աղյուսակի 2-րդ սյունակում նշվող բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածները լրացվում են ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի հունվարի 9-ի N 5-Ն հրամանով հաստատված N 5 և 6 հավելվածներին համապատասխան (մինչև սինթետիկ հաշիվ),
7. պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի ստորագրությունը դրվում է միայն ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերմանն առնչվող հոդվածների գծով պայմանագրեր կնքելիս,
8. քաղվածքի 2-րդ աղյուսակը լրացվում է միայն այն դեպքում, եթե պայմանագրով նախատեսված է կանխավճարի տրամադրում,
9. քաղվածքի 1-ին և 2-րդ աղյուսակներում վճարման (մարման) ենթակա գումարները ներկայացվում են տարեսկզբից աճողական կարգով,
10. քաղվածքի 1-ին աղյուսակում ներկայացված հատկացումները ներառում են նաև համապատասխան ժամանակահատվածում (եռամսյակում, կիսամյակում կամ տարում) հատկացման (մարման) ենթակա ողջ գումարը` ներառյալ նաև 2-րդ աղյուսակում նշված կանխավճարի գումարները: