Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ ՀՀ-ՈՒՄ 2017-2021 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-Ի ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ, ԾՐԱԳՐԻ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղվածքընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2017-06-21-ից մինչև 2022-01-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2022-01-01Բացել ARLIS-ում

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

15 հունիսի 2017 թվականի N 25

34. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2017-2021 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-Ի ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ, ԾՐԱԳՐԻ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

1. Հավանություն տալ`

1) Հայաստանի Հանրապետությունում 2017-2021 թվականների ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման պետական նպատակային ծրագրին` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետությունում 2017-2021 թվականների ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման պետական նպատակային ծրագրի առաջնահերթ միջոցառումների ցանկին` համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ ապահովել Հայաստանի Հանրապետությունում 2017-2021 թվականների ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման պետական նպատակային ծրագրի մոնիթորինգի և գնահատման գործընթացը:

3. Համակատարող գերատեսչությունների ղեկավարներին՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն ներկայացնել իրենց կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ տարեկան հաշվետվություններ՝ մինչև հաջորդող տարվա փետրվարի 10-ը՝ դրանք Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովին տրամադրելու համար:

4. Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովին՝ վերլուծել, ամփոփել Հայաստանի Հանրապետությունում 2017-2021 թվականների ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման պետական նպատակային ծրագրի միջոցառումների կատարման վերաբերյալ տարեկան հաշվետվությունները և դրանց վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունները ներկայացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն՝ մինչև հաջորդող տարվա մարտի 10-ը:

5. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ Հայաստանի Հանրապետությունում 2017-2021 թվականների ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման պետական նպատակային ծրագրի միջոցառումների ընթացիկ կատարման վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունները ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ՝ մինչև հաջորդող տարվա մարտի 20-ը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Կ. Կարապետյան

2017 թ. հունիսի 21

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2017 թ.

հունիսի 15-ի նիստի N 25

արձանագրային որոշման

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2017 թ.

հունիսի 15-ի նիստի N 25

արձանագրային որոշման

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։