Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-05-17-ից մինչև 2025-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ, ՍՏՈՒԳՈՒՄԸ ԵՎ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԸ

Հոդված 41.1. Ծանուցումները

գործել է մինչև 2025-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 41.1. Ծանուցումները

1. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իրականացվող վերլուծության և վարույթների շրջանակում անձին ծանուցում է թղթային կամ էլեկտրոնային եղանակով կամ ծանուցվող անձի մասնակցությամբ` այդ մասին փաստաթուղթ կազմելով, կամ ծանուցվողի համաձայնությամբ` այլ եղանակով:

2. Թղթային ծանուցումը հանձնվում է անմիջականորեն կամ փոստով` ծանուցվող անձի կողմից հայտարարագրում կամ դիմումում նշված հասցեով: Էլեկտրոնային ծանուցումն ուղարկվում է ծանուցվող անձի նշած էլեկտրոնային փոստի հասցեով կամ հեռախոսահամարին:

Էլեկտրոնային ծանուցումը պատշաճ է, եթե առկա է էլեկտրոնային ծանուցումն ստանալու մասին էլեկտրոնային հավաստում:

(41.1-ին հոդվածը լրաց. 23.03.18 ՀՕ-208-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։