Հոդված 6. Հանրային հաշվետվողականությունը և թափանցիկությունը
Հոդված 6. Հանրային հաշվետվողականությունը և թափանցիկությունը
1. Հանձնաժողովը յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո` տասնօրյա ժամկետում, հաշվետու ժամանակահատվածի գործունեության վերաբերյալ հաղորդումը տեղադրում է Հանձնաժողովի պաշտոնական կայքէջում:
2. Հանձնաժողովն իր պաշտոնական կայքէջում հրապարակում է իր ընդունած որոշումները և եզրակացությունները, ինչպես նաև իր ներկայացրած առաջարկությունները և դրանց քննարկման արդյունքների վերաբերյալ տեղեկությունները:
3. Յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակի ընթացքում Հանձնաժողովն իր նախորդ տարվա գործունեության մասին հաղորդում է ներկայացնում Ազգային ժողով:
4. Յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակի ավարտից հետո` երկու ամսվա ընթացքում, Հանձնաժողովը նախորդ տարվա բարեվարքության համակարգի վիճակի վերաբերյալ հաղորդումը տեղադրում է Հանձնաժողովի պաշտոնական կայքէջում:
(6-րդ հոդվածը լրաց. 23.03.18 ՀՕ-208-Ն)
(հոդվածը 04.12.24 ՀՕ-486-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը)