Հոդված 1
Հոդված 1.
«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հավելվածի «ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմնի (հանձնաժողովներ, ծառայություններ, խորհուրդներ և այլն) ղեկավար, այդ թվում` բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ» տողից հանել «, այդ թվում` բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ» բառերը, իսկ ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմնի (հանձնաժողովներ, ծառայություններ, խորհուրդներ և այլն) ղեկավարի տեղակալ, այդ թվում` բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալ» տողից հանել «, այդ թվում` բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալ» բառերը: