Անցնել բովանդակությանը

Հոդված 7. Հանձնաժողովի կազմավորման կարգը և անդամներին ներկայացվող պահանջները

գործել է մինչև 2019-04-10Բացել ARLIS-ում

Հոդված 7. Հանձնաժողովի կազմավորման կարգը և անդամներին ներկայացվող պահանջները

1. Հանձնաժողովը կազմված է հինգ անդամից` հանձնաժողովի նախագահ և չորս անդամ: Հանձնաժողովի անդամների պաշտոնները համարվում են քաղաքացիական պաշտոններ:

2. Սահմանադրության 122-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ հանձնաժողովի նախագահին և մյուս անդամներին «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ նշանակում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը՝ հինգ տարի պաշտոնավարման ժամկետով, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով սահմանված դեպքերի: Հանձնաժողովի անդամի թափուր պաշտոն առաջանալու դեպքում հանձնաժողովի նախագահը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ սույն օրենքի 7.1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձը, դիմում է Հայաստանի Հանրապետության վարչապետին` ներկայացնելով տվյալ պաշտոնի թեկնածուի համար անհրաժեշտ՝ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջները: Նույն անձը չի կարող ավելի, քան երկու անգամ անընդմեջ պաշտոնավարման ամբողջ ժամկետով նշանակվել հանձնաժողովի անդամ կամ հանձնաժողովի նախագահ:

3. Հանձնաժողովի անդամները նշանակվում են տարեկան ռոտացիայի սկզբունքով՝ յուրաքանչյուր տարի հանձնաժողովի մեկ անդամի նշանակմամբ:

4. Հանձնաժողովի անդամ կարող է նշանակվել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, բարձրագույն կրթությամբ, առնվազն տասը տարվա աշխատանքի փորձառություն ունեցող (որից առնվազն երեք տարին՝ ստորաբաժանումների համակարգման գործառույթներով օժտված կամ ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում) և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք: Հանձնաժողովի անդամներից առնվազն մեկը պետք է ունենա իրավաբանական, առնվազն մեկը` բարձրագույն տնտեսագիտական կրթություն, իսկ մյուսները՝ կարգավորվող ոլորտներից որևէ մեկում` սույն մասով նախատեսված ժամկետով աշխատանքային ստաժ: Կարգավորվող ոլորտի ստաժ է համարվում նաև այդ ոլորտում պետական կառավարում կամ կարգավորում իրականացնող մարմիններում կամ այդ ոլորտում սպառողների հետ կապերի գծով աշխատանքային ստաժը:

5. Հանձնաժողովի անդամը պաշտոնավարում է մինչև 65 տարին լրանալը:

6. Հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման կամ դադարեցման դեպքում հանձնաժողովի անդամի նշանակման համար սույն հոդվածով սահմանված ընթացակարգով նշանակվում է հանձնաժողովի նոր անդամ` պաշտոնավարման չլրացած ժամկետի մնացած ժամանակահատվածի համար: Եթե պաշտոնավարման մնացած ժամանակը պակաս է մեկ տարուց, ապա հանձնաժողովի նոր անդամի պաշտոնավարման ժամկետը սահմանվում է հինգ տարի` գումարած մնացած ժամանակահատվածը:

7. Այն դեպքում, երբ հանձնաժողովի նախագահ է նշանակվում հանձնաժողովի անդամներից մեկը, ապա նա պաշտոնավարում է մինչև իր՝ որպես հանձնաժողովի անդամի պաշտոնավարման ժամկետի ավարտը: Եթե պաշտոնավարման մնացած ժամանակը պակաս է մեկ տարուց, ապա հանձնաժողովի նախագահի պաշտոնավարման ժամկետը սահմանվում է հինգ տարի` գումարած մնացած ժամանակահատվածը:

8. Հանձնաժողովի անդամ չի կարող նշանակվել այն անձը, որը դատապարտվել է հանցագործության կատարման համար` անկախ դատվածությունը մարված կամ հանված լինելու հանգամանքից, որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքերով, որի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում, ունի Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկով նախատեսված դատավորի նշանակմանը խոչընդոտող հիվանդություն:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։