Հոդված 6
Հոդված 6.
Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 5-րդ և 7-րդ կետերի «մասնակցությամբ» բառը փոխարինել «ենթակայությամբ» բառով.
2) 11-րդ կետի «համայնքի հիմնարկների և համայնքային կազմակերպությունների» բառերը փոխարինել «համայնքային հիմնարկների և կազմակերպությունների» բառերով.
3) 11-րդ կետը առաջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Համայնքի բնակավայրերում գտնվող համայնքային հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարներին պաշտոնի նշանակելիս և պաշտոնից ազատելիս խորհրդակցում է վարչական ղեկավարի հետ:».
4) 23-րդ կետը «թույլտվություն» բառից հետո լրացնել «, ինչպես նաև համայնքի բնակավայրերում այդ թույլտվության տրամադրումը կարող է լիազորել վարչական ղեկավարին» բառերով: