Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 21-Ի N 285-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 հուլիսի 2017 թվականի N 723-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 21-Ի N 285-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի մարտի 21-ի «Միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու մասին» N 285-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը․

1) որոշման 1-ին կետում «նախապատրաստական» բառից հետո լրացնել «և իրականացման» բառերը.

2) որոշման 1-ին կետով հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Կ. Կարապետյան

2017 թ. հուլիսի 7

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2017 թ.

հուլիսի 7-ի N 723-Ա

որոշման

«Հավելված

ՀՀ վարչապետի 2017 թ.

մարտի 21-ի N 285-Ա

որոշման

Կ Ա Զ Մ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Սյունիքի տարածաշրջանային մաքսատան Մեղրիի մաքսային կետի արդիականացման ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԵՎ իրականացՄԱՆ աշխատանքների համակարգման միջգերատեսչական աշխատանքային խմբի

Ա. Սաքապետոյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)

Վ. Մանուկյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Ա. Գևորգյան - ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական

Վ. Լալայան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի ներդրումների ներգրավման և համակարգման վարչության պետ

Ք. Քաբաբյան - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի ճանապարհային ոլորտի քաղաքականության վարչության պետ

Դ. Մելքոնյան - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի տրանսպորտի վարչության փոխադրումների քաղաքականության բաժնի պետ-վարչության պետի տեղակալ

Գ. Հայրապետյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի սահմանակից երկրների վարչության խորհրդական

Մ. Մկրտչյան - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության հիգիենայի բաժնի գլխավոր մասնագետ

Է. Ծառուկյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի սննդամթերքի անվտանգության պետական ծառայության սահմանային հսկիչ կետերի համակարգման բաժնի պետ

Պ. Աղաբաբյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարարության աշխատակազմի միգրացիոն պետական ծառայության ապաստանի հարցերի բաժնի պետ

Ա. Գասպարյան - ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարության ներքին անվտանգության վարչության ռազմական անվտանգության բաժնի փորձագիտական խմբի ղեկավար (համաձայնությամբ)

Ա. Հախումյան - ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ

Մ. Մայիլյան - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության աշխատակազմի սահմանապահ զորքերի սահմանային վերահսկողության սահմանապահ ջոկատի պետի առաջին տեղակալ-շտաբի պետ, գնդապետ

Ա. Մանուկյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության աշխատակազմի անձնագրային և վիզաների վարչության վիզաների և օտարերկրյա քաղաքացիների հաշվառման բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ

Ա. Բակունց - ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր (ՄԱԶԾ) ժողովրդավարական կառավարման և սահմանների համալիր կառավարման ծրագրերի վերլուծաբան (խորհրդատվական հիմունքներով, համաձայնությամբ)

Դ. Ալեքսեև - Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակից (խորհրդատվական հիմունքներով, համաձայնությամբ)

Ա. Լոբանով - Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակից (խորհրդատվական հիմունքներով, համաձայնությամբ)

Ե. Գերաշչենկո - Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակից (խորհրդատվական հիմունքներով, համաձայնությամբ)

Ռ. Անցուպով - Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակից (խորհրդատվական հիմունքներով, համաձայնությամբ)

Վ. Կոզլովսկի - Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակից (խորհրդատվական հիմունքներով, համաձայնությամբ)

Կ. Հոֆսթրա - Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ՄՔՄՄԿ), «Աջակցություն Հայաստանին միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտներում» (ՄԻԲՄԱ) ծրագրի թիմի ղեկավար (խորհրդատվական հիմունքներով, համաձայնությամբ)

Ա. Ափոյան - Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոն (ՄՔՄՄԿ), «Աջակցություն Հայաստանին միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտներում» (ՄԻԲՄԱ) ծրագրի պատասխանատու (խորհրդատվական հիմունքներով, համաձայնությամբ)

Դ. Ավագյան - Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ծրագրերի ղեկավար (խորհրդատվական հիմունքներով, համաձայնությամբ)»։

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Վ. Ստեփանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։