ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 հուլիսի 2017 թվականի N 707-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. «Աջակցություն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը տարածաշրջանային զարգացման գործողությունների պատրաստման համար» Եվրոպական Միության ծրագրի շրջանակներում ճանաչողական այցին մասնակցելու նպատակով 2017 թվականի հուլիսի 11-15-ը Նիդերլանդների Թագավորություն գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
2. Ընդունել ի գիտություն, որ պատվիրակության` Նիդերլանդների Թագավորություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել պատվիրակության՝ Նիդերլանդների Թագավորություն գործուղման հետ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Նիդերլանդների Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2017 թ. հուլիսի 7
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2017 թ.
հուլիսի 7-ի N 707-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 11-15-Ը ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Դ. Լոքյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար
(պատվիրակության ղեկավար)
Վ. Գրիգորյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ Ազգային ժողովի
տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման,
գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտա-
կան հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
Ի. Առաքելյան - ՀՀ գյուղատնտեսության նախարար
Ա. Գրիգորյան - ՀՀ Արարատի մարզպետ
Ա. Ղահրամանյան - ՀՀ Արմավիրի մարզպետ
Ա. Նալբանդյան - ՀՀ Լոռու մարզպետ
Հ. Սարգսյան - ՀՀ Վայոց ձորի մարզպետ
Ա. Հարությունյան - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների
նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի
նախագահ
Կ. Մարգարյան - ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային
զարգացման և բնապահպանական վարչության պետ
Ն. Հարությունյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի
խորհրդական
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Վ. Ստեփանյան