Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 հունվարի 2012 թվականի N 12-Ա

ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետությունում բնածին և տեխնածին աղետների (սեյսմիկ, տեխնիկական և հրդեհային անվտանգություն, սողանք, փլուզումներ, պտտահողմեր, ձնահոսքեր, ջրհեղեղներ, քարահոսքեր և այլն) կանխարգելման նպատակով իրականացվող աշխատանքներին նպաստելու, տվյալ բնագավառի ավելի արդիականացման, գիտական նորարարության ներմուծման, նոր ծրագրերի մշակման հիմնարար չափանիշների ձևավորման, ինչպես նաև այդ բնագավառում ընդունվող իրավական ակտերի արդյունավետության բարձրացման նպատակով`

1) ստեղծել գիտատեխնիկական խորհուրդ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի.

2) հաստատել գիտատեխնիկական խորհրդի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2012 թ. հունվարի 16

Երևան

Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2012 թ.

հունվարի 16-ի N 12-Ա

որոշման

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ

ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ

Դ. Տոնոյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար (խորհրդի նախագահ)

Հ. Պետրոսյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխա-տակազմի «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության պետ, երկրաբանական գիտությունների թեկնածու

Ս. Մարգարյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն, երկրաբանական գիտությունների թեկնածու

Վ. Արզումանյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխա-տակազմի «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործա-կալության դիտացանցերի և տեղեկատվության վերլուծության բաժնի պետ, տեխնիկական գիտությունների թեկնածու

Զ. Խլղաթյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ի կառույցների սեյսմակայունության կենտրոնի պետ, տեխնիկական գիտությունների թեկնածու

Լ. Վարդանյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրո-օդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն, տեխնիկական գիտությունների թեկնածու

Հ. Մաթևոսյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնա-ժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ի ռեկտոր, դոցենտ, փրկարար ծառայության գեներալ-մայոր

Վ. Խոնդկարյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնա-ժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ի դասախոս, երկրաբանահանքաբանական գիտությունների թեկնածու

Մ. Գրիգորյան - ԵՊՀ-ի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան, երկրաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ (համաձայնությամբ)

Ս. Հայրոյան - ԵՊՀ-ի ճարտարաերկրաբանության և ջրաերկրաբանության ամբիոնի վարիչ, երկրաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (համաձայնությամբ)

Վ. Բոյնագրյան - ԵՊՀ-ի քարտեզագրության և կադաստրի ամբիոնի պրոֆեսոր, երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր (համաձայնությամբ)

Ռ. Մովսեսյան - ԵՊՀ-ի օգտակար հանածոների հանքավայրերի որոնման և հետախուզման ամբիոնի վարիչ, երկրաբանահանքաբանական գիտությունների թեկնածու (համաձայնությամբ)

Գ. Փիրումյան - ԵՊՀ-ի էկոլոգիական անվտանգության կենտրոնի ղեկավար, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (համաձայնությամբ)

Ա. Կարախանյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանական գիտությունների ինստիտուտի երկրաբանական վտանգների բաժնի վարիչ, երկրաբանական գիտությունների դոկտոր (համաձայնությամբ)

Ա. Ավագյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանական գիտությունների ինստիտուտի տեղեկատվության բաժնի վարիչ, երկրաբանական գիտությունների դոկտոր (համաձայնությամբ)

Լ. Աղալովյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մեխանիկայի ինստիտուտի բաժնի վարիչ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (համաձայնությամբ)

Ս. Հովհաննիսյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի տնօրենի խորհրդական, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (համաձայնությամբ)

Լ. Հախվերդյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի լաբորատորիայի վարիչ, երկրաբանական գիտությունների դոկտոր (համաձայնությամբ)

Է. Գյոդակյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի սեյսմաբանության և երկրաշարժերի կանխագուշակման բաժնի վարիչ, ֆիզմաթ գիտությունների թեկնածու (համաձայնությամբ)

Վ. Սահակյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրեն, ֆիզմաթ գիտությունների թեկնածու, դոցենտ (համաձայնությամբ)

Է. Խաչիյան - Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շինարարական մեխանիկայի ամբիոնի վարիչ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (համաձայնությամբ)

Ս. Շահինյան - Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի գեոէկոլոգիայի և կենսաանվտանգության ամբիոնի վարիչ, ճարտարապետության դոկտոր (համաձայնությամբ)

Ս. Թովմասյան - Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ինժեներական գեոդեզիայի ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու (համաձայնությամբ)

Ա. Հովհաննիսյան - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ընդերքաբանության և շրջակա միջավայրի պահպանության ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (համաձայնությամբ)

Ա. Առաքելյան - Հայկական Երկրի ֆիզիկայի և սեյսմոլոգիայի ասոցիացիայի նախագահ, երկրաբանահանքաբանական գիտությունների թեկնածու (համաձայնությամբ)

Ռ. Մինասյան - «Ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտ» ՓԲԸ-ի գլխավոր մասնագետ, երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (համաձայնությամբ)

Ա. Թովմասյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխա-տակազմի «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործա-կալության պետի տեղակալ, երկրաբանական գիտությունների թեկնածու (խորհրդի քարտուղար)

(հավելվածը խմբ. 30.06.17 N 672-Ա)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2012 թ.

հունվարի 16-ի N 12-Ա

որոշման

Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ

ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն աշխատակարգով կանոնակարգվում են գիտատեխնիկական խորհրդի (այսուհետ` խորհուրդ) աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը:

2. Խորհրդի գործունեության նպատակը Հայաստանի Հանրապետությունում բնածին և տեխնածին աղետների կանխարգելման նպատակով իրականացվող աշխատանքներին, տվյալ բնագավառի ավելի արդիականացմանը, գիտական նորարարության ներմուծմանը, նոր ծրագրերի մշակման հիմնարար չափանիշների ձևավորմանը, ինչպես նաև այդ բնագավառում ընդունվող իրավական ակտերի արդյունավետության բարձրացմանը նպաստելն է:

3. Խորհուրդն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն աշխատակարգով:

4. Խորհուրդը գործում է հասարակական հիմունքներով:

II. ԽՈՐՀՐԴԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

5. Խորհրդի անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

6. Խորհուրդն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն յուրաքանչյուր երեք ամիսը մեկ անգամ, ինչպես նաև արտահերթ նիստերի միջոցով` սույն աշխատակարգի 10-րդ կետին համապատասխան:

7. Խորհրդի նիստերը հրավիրում և վարում է խորհրդի նախագահը:

8. Խորհրդի նախագահի բացակայության դեպքում խորհրդի նիստը կարող է վարել խորհրդի անդամներից մեկը՝ խորհրդի նախագահի հանձնարարությամբ:

9. Խորհրդի նիստն սկսվում է նիստի օրակարգի հաստատմամբ և նախորդ նիստում ընդունված որոշումների կատարման ընթացքի վերաբերյալ խորհրդի նախագահի զեկուցմամբ:

10. Խորհուրդն իր արտահերթ նիստերը գումարում է խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կամ խորհրդի անդամների առնվազն մեկ երրորդի առաջարկությամբ:

11. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի կազմի առնվազն երկու երրորդը:

12. Խորհրդի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում նիստը վարողի ձայնը վճռորոշ է:

13. Խորհրդի այն անդամը, ով համաձայն չէ խորհրդի ընդունած որոշմանը, ներկայացնում է իր գրավոր հատուկ կարծիքը, որը կցվում է որոշմանը:

14. Խորհրդի անդամները խորհրդի նիստի անցկացման վայրի, օրվա, ժամի և նիստի օրակարգի մասին տեղեկացվում են նիստի անցկացման օրվանից առնվազն 3 օր առաջ:

15. Խորհրդի նիստերին կարող են մասնակցել հրավիրված պետական պաշտոնյաներ, փորձագետներ, զանգվածային լրատվության միջոցների և այլ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

III. ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ ԱՆԴԱՄՆԵՐԸ

16. Խորհրդի նախագահը`

1) վարում է խորհրդի նիստերը.

2) ստորագրում է խորհրդի որոշումները և նիստերի արձանագրությունները, խորհրդի գործունեության հետ կապված մյուս փաստաթղթերն ու գրագրությունները.

3) իր բացակայության դեպքում խորհրդի անդամներից մեկին հանձնարարում է վարել խորհրդի նիստը.

4) խորհրդի հաստատմանն է ներկայացնում խորհրդի նիստի օրակարգը.

5) իրականացնում է վերահսկողություն խորհրդի ընդունած որոշումների կատարման նկատմամբ.

6) իրականացնում է սույն աշխատակարգով իրեն վերապահված այլ լիազորություններ:

17. Խորհրդի անդամն իրավունք ունի՝

1) խորհրդի նիստից առնվազն 5 օր առաջ ներկայացնելու գրավոր հարցեր` խորհրդի նիստի օրակարգում ընդգրկելու համար.

2) ներկայացնելու առաջարկություններ խորհրդի գործունեության, նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ.

3) ծանոթանալու խորհրդի նիստերի արձանագրություններին:

18. Խորհրդի անդամը պարտավոր է՝

1) մասնակցել խորհրդի աշխատանքներին.

2) իրականացնել սույն աշխատակարգով իրեն վերապահված այլ լիազորություններ:

19. Խորհրդի անդամն իր պաշտոնից ազատվելու պահից կորցնում է անդամակցությունը խորհրդին: Նրա փոխարեն խորհրդին անդամակցում է նույն պաշտոնն ստանձնած անձը՝ բացառությամբ հասարակական հիմունքներով խորհրդի կազմում ընդգրկված ներկայացուցիչների:

IV. ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆԸ

20. Խորհրդի քարտուղարության գործառույթներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմը:

21. Խորհրդի քարտուղարությունը խորհրդի բնականոն գործունեության ապահովմանն աջակցելու նպատակով՝

1) նախապատրաստում է նիստի օրակարգին վերաբերող համապատասխան նյութերն ու դրանք տրամադրում խորհրդի անդամներին.

2) կազմում է խորհրդի նիստերի արձանագրությունները.

3) ապահովում է խորհրդի նիստի որոշումների նախագծերի կազմումը.

4) վարում է խորհրդի աշխատանքների հետ կապված գործավարությունը.

5) գրանցում է խորհրդի անդամների ներկայացրած գրավոր հատուկ կարծիքները.

6) կազմակերպում է խորհրդի որոշումների տրամադրումը խորհրդի անդամներին և համապատասխան կազմակերպություններին:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։