ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հուլիսի 2017 թվականի N 748-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ՝ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Արտակարգ իրավիճակների բնագավառում հայ-վրացական համագործակցության զարգացման հեռանկարները քննարկելու, երկկողմ հանդիպումներ ունենալու, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների կանխման և դրանց հետևանքների վերացման բնագավառում համագործակցության մասին 1997 թվականի մայիսի 3-ին կնքված համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը ստորագրելու նպատակով 2017 թվականի հուլիսի 16-18-ը Վրաստան (Թբիլիսի) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության՝ Վրաստան (Թբիլիսի) գործուղման հետ կապված ծախսերը կատարել 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2017 թ. հուլիսի 14
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2017 թ.
հուլիսի 14-ի N 748-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-18-Ը ՎՐԱՍՏԱՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Դ. Տոնոյան - Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար
Է. Ապրիամով - Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ
Մ.Ղազարյան - Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության տնօրեն
Ա. Ջանոյան - Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության կազմակերպման վարչության հատուկ պահպանության բաժնի հրահանգիչ
Ռ. Խամոյան - Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային ծրագրերի բաժնի գլխավոր մասնագետ
Հ. Բաբուջյան - Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի օգնական
Ա. Գալստյան - Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչության տնտեսական բաժնի վարորդ-փրկարար
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Վ. Ստեփանյան