Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-Ի N 797-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 հուլիսի 2017 թվականի N 805-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-Ի N 797-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման 2015-2030 թվականների ծրագիրը հաստատելու մասին» N 797-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝

1) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3-րդ ենթակետով.

«3) Հայաստանի Հանրապետությունում Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում կառուցվելիք կամ ամրացվելիք դպրոցների ցանկը` համաձայն N 3 հավելվածի:».

2) որոշման N 1 հավելվածի ամբողջ տեքստում «423» թիվը փոխարինել «425» թվով.

3) որոշման N 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 424-րդ և 425-րդ կետերով.

« 424. Երևան Աջափնյակ ք. Երևանի թիվ 185

հիմնական դպրոց Համայնքային հիմնական դպրոց

(1-9-րդ դասարաններ)

425. Երևան Նուբարաշեն ք. Երևանի Ղևոնդ Ալիշանի

անվ. թիվ 95 միջնակարգ դպրոց Համայնքային միջնակարգ դպրոց (1-12-րդ դասարաններ)

».

4) որոշումը լրացնել նոր` N 3 հավելվածով` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Կ. Կարապետյան

2017 թ. հուլիսի 14

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2017 թվականի

հուլիսի 13-ի N 805-Ն որոշման

«Հավելված N 3

ՀՀ կառավարության 2015 թվականի

հուլիսի 23-ի N 797-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍԵՅՍՄԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԵԼԻՔ ԿԱՄ ԱՄՐԱՑՎԵԼԻՔ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ

NN

ը/կ Դպրոցի անվանումը Մարզը/վարչական շրջանը Աշակերտների թիվը (2016-2017 թթ. ուսումնական տարվա ցուցանիշները)

1. ք. Երևանի Ռ. Իշխանյանի անվ. թիվ 153 հիմնական դպրոց Աջափնյակ 550

2. ք. Երևանի Գ. Ստեփանյանի անվ. թիվ 135 հիմնական դպրոց Նոր Նորք 1288

3. գ. Նոր Խարբերդի թիվ 2 հիմնական դպրոց Արարատ 527

4. ք. Կապանի թիվ 7 հիմնական դպրոց Սյունիք 655

5. ք. Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոց Գեղարքունիք 407

6. ք. Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոց Վայոց ձոր 434

7. ք. Վանաձորի թիվ 7 միջնակարգ դպրոց Լոռի 236

8. ք. Ստեփանավանի թիվ 3 հիմնական դպրոց Լոռի 214

9. ք. Երևանի Վ. Պետրոսյանի անվ. թիվ 51 հիմնական դպրոց Արաբկիր 1298

10. ք. Երևանի թիվ 116 հիմնական դպրոց Մալաթիա 497

11. ք. Երևանի «Հերացի» ավագ դպրոց Քանաքեռ-Զեյթուն 518

12. ք. Երևանի Մ. Մխոյանի անվան թիվ 68 հիմնական դպրոց Էրեբունի 343

13. ք. Երևանի թիվ 188 հիմնական դպրոց Աջափնյակ 788

14. ք. Երևանի Մ. Գալշոյանի անվան թիվ 148 ավագ դպրոց Արաբկիր 300

15. ք. Երևանի Ղևոնդ Ալիշանի անվ. թիվ 95 միջնակարգ դպրոց Նուբարաշեն 603

16. ք. Երևանի Մուրացանի անվ. թիվ 18 հիմնական դպրոց Շենգավիթ 375

17. ք. Երևանի Ա. Բլոկի անվան թիվ 122 հիմնական դպրոց Աջափնյակ 653

18. ք. Երևանի Հակոբ Կոջոյանի անվ. թիվ 15 կրթահամալիր Կենտրոն 425

19. ք. Երևանի Հ. Կարապենցի անվ. թիվ 6 հիմնական դպրոց Էրեբունի 894

20. ք. Երևանի Ջ. Աբրահամյանի անվ. թիվ 111 միջնակարգ դպրոց Աջափնյակ 259

Ընդամենը 11264

»:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Վ. Ստեփանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։