Հոդված 2
Հոդված 2.
Օրենքի 18-րդ հոդվածում՝
ա) 1-ին կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«գ) գյուտի նախնական փորձաքննության, ինչպես նաև նախնական
արտոնագիր տալու վերաբերյալ գերատեսչության որոշման հետ
չհամաձայնելու դեպքում բողոքարկման խորհուրդ բողոք
ներկայացնելու համար 15».
բ) 1-ին կետի «ը» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ը) գյուտի հիմնական արտոնագիր տալու վերաբերյալ
գերատեսչության որոշման հետ չհամաձայնելու դեպքում
բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար 20».
գ) 1-ին կետի «իա», 2-րդ կետի «ժէ», 3-րդ կետի «ժե», 4-րդ կետի «ժթ» և 5-րդ կետի
«ժա» ենթակետերը «համար» բառից հետո լրացնել «(յուրաքանչյուրի)» բառով.
դ) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «իբ» ենթակետով՝
«իբ) կրկնական փորձաքննության անցկացման մասին դիմումի
ներկայացման ժամկետը երկարաձգելու համար 8».
ե) 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «իա» ենթակետով՝
«իա) կրկնական փորձաքննության անցկացման մասին դիմումի
ներկայացման ժամկետը երկարաձգելու համար 8».
զ) 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժգ» ենթակետով՝
«ժգ) կրկնական փորձաքննության անցկացման մասին դիմումի
ներկայացման ժամկետը երկարաձգելու համար 8».
է) 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «թ» ենթակետով՝
«թ) լիցենզային կամ զիջման մասին պայմանագրերի գրանցումը
մերժելու մասին գերատեսչության որոշման հետ չհամաձայնելու
դեպքում բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար 50»: