ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
20 հուլիսի 2017 թվականի N 844-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի N 176-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 23-ի «Ներդրումային ծրագրի շրջանակներում «ՎԻՍԱՎՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին» N 176-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝
1) որոշման հավելվածը 14-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.
« 15. 8410 Տուրբինա հատ 1 Չեխիայի Հանրապետություն 153 972 000
16. 8501 Գեներատոր հատ 1 Չեխիայի Հանրապետություն 74 802 000
17. 8481 Փական կգ 690 Չեխիայի Հանրապետություն 8 190 000
18. 8537 Ցածր լարման բաշխիչ վահանակ կգ 225 Չեխիայի Հանրապետություն 21 840 000
19. 8537 Ավտոմատ ղեկավարման վահանակ կգ 275 Չեխիայի Հանրապետություն 24 570 000
20. 8479 Փականի հիդրավլիկ ագրեգատ հատ 1 Չեխիայի Հանրապետություն 4 368 000
21. 8479 Տուրբինայի հիդրավլիկ ագրեգատ հատ 1 Չեխիայի Հանրապետություն 8 190 000
».
2) որոշման հավելվածի «Ընդամենը» պարբերության մեջ «1 488 096 000» թիվը փոխարինել «1 784 028 000» թվով։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2017 թ. հուլիսի 20 Երևան