ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 դեկտեմբերի 2014 թվականի N 1304-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՆՏԵՐՆԵՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ» ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԽՄԲԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի՝
1. Ինտերնետ կառավարման ոլորտում քաղաքականության մշակման վերաբերյալ լիազոր մարմնին առաջարկություններ ներկայացնելու նպատակով հաստատել «Հայաստանի Հանրապետության ինտերնետ կառավարման համաժողով» միջգերատեսչական խմբի կազմը` համաձայն հավելվածի։
2. «Հայաստանի Հանրապետության ինտերնետ կառավարման համաժողով» միջգերատեսչական խմբի ղեկավարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում հաստատել «Հայաստանի Հանրապետության ինտերնետ կառավարման համաժողով» միջգերատեսչական խմբի աշխատակարգը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2014 թ. դեկտեմբերի 29
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2014 թ.
դեկտեմբերի 29-ի N 1304-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՆՏԵՐՆԵՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ» ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԽՄԲԻ
Բորիս Դեմիրխանյան - Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)
Արսեն Սայադյան - Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության աշխատակից
Վահագն Հարությունյան - Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ
Հովհաննես Նիկողոսյան - Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդական (համաձայնությամբ)
Լուսինե Սարգսյան - Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի իրավական վերլուծության վարչության պետ (համաձայնությամբ)
Անդրանիկ Ալեքսանյան - Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի Երևան քաղաքի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ (համաձայնությամբ)
Հայկ Չոբանյան - Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխտնօրեն (համաձայնությամբ)
Թոմաս Մազեջյան - «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ի տեղեկատվական համակարգերի վարչության պետ (համաձայնությամբ)
Միսակ Խաչատրյան - «ՋիԷնՍի-Ալֆա» ՓԲԸ-ի ցանցային կառավարման և մոնիտորինգի ղեկավար (համաձայնությամբ)
Տիգրան Հարությունյան - «Նոյան տապան հոլդինգ» ՍՊԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Վլադիմիր Սահակյան - «ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Տիգրան Զարգարյան - «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Լիանա Դոյդոյան - «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի փորձագետ (համաձայնությամբ)
Բորիս Նավասարդյան - Երևանի մամուլի ակումբի նախագահ (համաձայնությամբ)
Գագիկ Մակարյան - Հայաստանի Հանրապետության գործատուների հանրապետական միության նախագահ (համաձայնությամբ)
Սամվել Մարտիրոսյան - տեղեկատվական անվտանգության փորձագետ (համաձայնությամբ)
Գրիգոր Սաղյան - «Ինտերնետ Հանրություն» ՀԿ-ի փոխնախագահ (խորհրդի քարտուղար, համաձայնությամբ)
(հավելվածը փոփ. 19.07.17 N 780-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան