Անցնել բովանդակությանը

Հոդված 9. Սահմանել, որ՝

գործել է մինչև 2017-07-15Բացել ARLIS-ում

Հոդված 9. Սահմանել, որ՝

1) 2018 թվականի հունվար ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը (այսուհետ նաև` կառավարություն) չի շարունակի 2017 թվականի բյուջետային տարվա պարտավորությունների գծով գործառնությունների ձևակերպումների իրականացումը.

2) 2017 թվականի ընթացքում առևտրային կազմակերպություններում պետական բաժնեմասի մասնավորեցումից (սեփականաշնորհումից) Հայաստանի Հանրապետության դրամով ստացվող միջոցները մուտքագրվում են գանձապետական միասնական հաշվի սեփականաշնորհման հատուկ ենթահաշվում, իսկ արտարժույթով ստացվող միջոցները փոխարկվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում և մուտքագրվում գանձապետական միասնական հաշվի սեփականաշնորհման հատուկ ենթահաշվում.

3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը սույն օրենքով նախատեսված բյուջետային վարկը տրամադրվում է մինչև 2021 թվականի հունվարի 1-ը մարման ժամկետով՝ տարեկան 0.01 տոկոս տոկոսադրույքով (բացառությամբ այն դեպքերի, երբ այդ վարկերի մարման ժամկետի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունների միջև ձեռք է բերվել համաձայնություն մարման այլ ժամկետների վերաբերյալ).

4) 2017 թվականին պետական պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը կազմում է 66,140.0 դրամ.

5) յուրաքանչյուր պետական ծառայության մարմնի պետական ծառայողների տարեկան պարգևատրման ֆոնդի միասնական տոկոսային դրույքաչափը կազմում է այդ մարմնի գծով Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված պետական ծառայողների հիմնական աշխատավարձի տարեկան ֆոնդի 10 տոկոսը.

6) համայնքների բյուջեներին «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածով եկամտային հարկից և շահութահարկից նախատեսված մասհանումները 2017 թվականի բյուջետային տարում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից չեն կատարվում, իսկ բնապահպանական վճարներից մասհանումները կատարվում են «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով.

7) քաղաքացիաիրավական հարաբերություններից ծագած պարտքի դիմաց պետական կառավարչական հիմնարկի ձեռք բերած գույքի իրացումից մուտքերը հաշվեգրվում են այն հաշիվներին, որտեղ պետք է հաշվեգրվեր տվյալ պարտքի գումարը.

8) «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքում կառավարության ընդունած որոշումը չի կարող վերաբերել սույն օրենքով նախատեսված ելքերի (բացառությամբ դրանց գծով, ըստ կառավարության կանխատեսումների, 2017 թվականին սպասվող տնտեսման գումարների) հետևյալ ուղղություններին`

ա. պետական ներքին և արտաքին պարտքի մարում և սպասարկում,

բ. սոցիալական նպաստներ և կենսաթոշակներ,

գ. պետական բյուջետային հիմնարկների աշխատակիցների աշխատանքի վարձատրություն (դրամական բավարարում) և դրան հավասարեցված վճարներ,

դ. պետական բյուջեից տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրվող ֆինանսական համահարթեցման դոտացիաների գծով հատկացումներ,

ե. միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետության կողմից տվյալ տարվա համար ստանձնված պարտավորություններ (բացառությամբ պետական պարտքի մարման և սպասարկման), որոնց չկատարումը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության նկատմամբ այդ պայմանագրերով նման դեպքերի համար նախատեսված էական ֆինանսական և այլ պահանջների առաջացման.

9) պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների (այսուհետ սույն կետում` մատակարարի) կանոնադրական կապիտալում պետական մասնակցության նվազեցման ճանապարհով ակտիվների կազմից կառավարության որոշումների հիման վրա գույքն առանձնացնելիս գույքն ստացող պետական կառավարչական հիմնարկը պարտավոր է տվյալ մատակարարին վճարել նշված գործարքի շրջանակում վերջինիս ներկայացրած հարկային հաշվում առանձնացված ավելացված արժեքի հարկի գումարը (մատակարարը շրջանառության հարկ վճարող հանդիսանալու դեպքում՝ շրջանառության հարկի գումարը), ինչպես նաև գույքի ավելացված արժեքի հարկը չներառող օտարման արժեքի և հարկային հաշվառմամբ մնացորդային արժեքի դրական տարբերությունից հաշվարկվող և մատակարարի տարեկան գործունեության արդյունքում առաջացող՝ պետական բյուջե վճարման ենթակա շահութահարկի գումարի մեջ ներառվող շահութահարկի գումարը` մատակարարի անունից վճարումը կատարելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան եկամտային հաշվին` որպես մատակարարի պարտավորության կատարում ավելացված արժեքի հարկի և շահութահարկի գծով կամ շրջանառության հարկի գծով.

10) պետական հիմնարկների համար «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1.2-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի «ա» ենթակետում նշված նպատակով բացված արտաբյուջետային հաշիվներից ֆինանսավորվող ծախսային (ելքային) ծրագրերի գծով կառավարության և օրենքներով ստեղծված մշտապես գործող մամինների հաստատած 2017 թվականի տարեկան նախահաշիվներով (սույն կետում այսուհետ` նախահաշիվներ) նախատեսվող ծախսերի (ելքերի) ֆինանսավորման նպատակով ստացվելիք 2017 թվականի բյուջետային տարվա եկամուտների գումարների չափով ենթակա են ավելացման սույն օրենքի 2-րդ և 6-րդ հոդվածներով հաստատված բյուջետային եկամուտների գումարները, ծախսերի նախահաշվային գումարների չափով` սույն օրենքի 2-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածներով հաստատված բյուջետային ծախսերի համապատասխան գումարները (նախահաշիվներին համապատասխան ֆինանսավորվող ծրագրերը և դրանց գծով նախատեսվող ծախսերը` որպես առանձին լրացուցիչ ծրագրեր արտացոլելով սույն օրենքի N 1 հավելվածի` այդ ծրագրերին համապատասխանող բաժիններում), իսկ եկամուտների և ծախսերի նախահաշվային գումարների դրական կամ բացասական տարբերության չափով` համապատասխանաբար պակասեցման կամ ավելացման, սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված դեֆիցիտի (պակասուրդի) ընդհանուր գումարը և սույն օրենքի 3-րդ հոդվածով և N 4 հավելվածով սահմանված պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման զուտ աղբյուրների և դրանց տարրերի (մուտքային և (կամ) ելքային) համապատասխան գումարները (անհրաժեշտության դեպքում լրացում կատարելով այդ տարրերի կազմում): Նախահաշիվներով նախատեսվող ծախսերի (ելքերի) ֆինանսավորումը 2017 թվականին կարող է իրականացվել ինչպես արտաբյուջետային հաշիվներին 2017 թվականին ստացվող գումարների, այնպես էլ մինչև 2017 թվականի հունվարի 1-ը այդ հաշիվներին ստացված մուտքերի` 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ չօգտագործված գումարների հաշվին.

11) 2017 թվականին շարունակվում է «ՎՏԲ - Հայաստան բանկ» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիների` նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրած դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումը` «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ կետով հաստատված ծրագրի շրջանակներում հաշվառված անձանց մասով` այդ ծրագրին համապատասխան (հաշվի առնելով «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ կետի պահանջը).

12) 2017 թվականին շարունակվում է սույն օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N 10 բաժնի N 07 խմբի N 01 դասի «06. «ՎՏԲ - Հայաստան բանկ» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիների, որպես նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում» ծրագրով նախատեսված հատկացումների հաշվին նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց`

ա. փոխհատուցման արտահերթ տրամադրումը Հայրենական մեծ պատերազմի վետերաններին` «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 8 հավելվածի 4-րդ կետով սահմանված սանդղակին համապատասխան` կառավարության սահմանած կարգով,

բ. փոխհատուցման տրամադրումը «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 8 հավելվածի 4-րդ կետով սահմանված սանդղակին համապատասխան` մինչև 1931 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակից կամ մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող` Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքներում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձանց, ինչպես նաև կառավարության սահմանած այլ սոցիալական խմբերին` կառավարության սահմանած կարգով.

13) յուրաքանչյուր տարի կառավարության սահմանած կարգով «ՎՏԲ - Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիների, որպես նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց նախորդ տարում փոխհատուցում ստացած ավանդատուների ավանդային գրքույկներում առկա գումարը (ռուբլով), որի նկատմամբ հաշվարկվել է փոխհատուցման գումարը, համարվում է մարված.

14) «ՎՏԲ - Հայաստան բանկ» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիների կողմից նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու հանգամանքը չի կարող հիմք հանդիսանալ այդ փոխհատուցումն ստացած անձանց ընտանեկան նպաստներ և միանվագ դրամական օգնություն ստացողների ցուցակներից հանելու համար.

15) այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարման ընթացքում անհրաժեշտություն է առաջանում պետական բյուջեով նախատեսել (կատարել) հատկացումներ այնպիսի ծախսերի կատարման համար, որոնք անմիջականորեն նշանակված են սույն օրենքով չնախատեսված եկամուտների գումարները պետական բյուջե վճարելու համար, ապա այդ գումարների չափով ենթակա են ավելացման սույն օրենքի 2-րդ և 6-րդ հոդվածներով հաստատված բյուջետային եկամուտների գումարները: Նման դեպքում սույն կետում նշված եկամուտների գումարների վճարման աղբյուր հանդիսացող բյուջետային ծրագրերի (ելքերի) պատկանելությանը համապատասխան փոփոխության են ենթակա սույն օրենքի 2-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածներով հաստատված բյուջետային հատկացումների գումարները և N 1 հավելվածով նախատեսված կամ նույն հավելվածում լրացվող սույն կետում նշված եկամուտների գումարների վճարման աղբյուր հանդիսացող որևէ ծախսային ծրագրի գծով սահմանված հատկացումները՝ դրանց օգտագործումն իրականացնելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան.

16) սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված բյուջետային ծախսերի ընդամենը գումարի` սույն օրենքի 11-րդ հոդվածով սահմանված կարգով թույլատրվող ավելացումները կատարվում են պայմանով, որ դրա հետևանքով սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված բյուջետային ծախսերի ընդամենը գումարի աճը 2017 թվականի բյուջետային տարվա արդյունքներով չի գերազանցի սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված բյուջետային ծախսերի ընդամենը գումարի 10 տոկոսը (սույն կետի գործողությունը չի տարածվում սույն օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 11-րդ, 14-րդ և 15-րդ կետերով, ինչպես նաև սույն հոդվածի 10-րդ և 15-րդ կետերով նախատեսված դեպքերի վրա):

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։