ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հուլիսի 2017 թվականի N 873-Ա
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ պետական սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքները և շենքի օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասից դրանց բաժնային մաս համարվող հողամասերը (այսուհետ՝ գույք)՝ համաձայն հավելվածի, օտարել դասական աճուրդով` որպես գույքի առանձին տարրեր:
2. Սահմանել՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով՝ 2017 թվականի ապրիլի 5-ի դրությամբ գույքի գնահատված արժեքները՝ համաձայն հավելվածի.
2) աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գները՝ գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ համաձայն հավելվածի.
3) աճուրդի հաղթողը (այսուհետ` գնորդ) պարտավոր է նաև վճարել գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասերի կադաստրային արժեքները` համաձայն հավելվածի.
4) աճուրդին մասնակցելու նախավճարը՝ գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով: Աճուրդի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) աճուրդը կազմակերպել և անցկացնել մեկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
2) աճուրդի անցկացման օրվանից առնվազն 30 օր առաջ վարչության պաշտոնական և www.azdarar.am կայքերում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների մասին.
3) առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպել նոր աճուրդներ.
4) աճուրդի հաղթողի կողմից առաջարկված գնի, հողամասի կադաստրային արժեքի, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված գումարի արժեքի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել օտարման պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը:
4. Սահմանել, որ աճուրդի հաղթողը պարտավոր է վճարումները կատարել աճուրդի արդյունքների մասին արձանագրությունն ստորագրելու օրվանից տասնօրյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը՝ համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե՝ ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողամասի կադաստրային արժեքը վճարել «Շենքերի և շինությունների օտարման գործընթացում պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2017 թ. հուլիսի 26
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2017 թվականի
հուլիսի 20-ի N 873-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ԵրԵՎան քաղաքի Նոր Նորքի Մոլդովական փողոցի 29/4 ԵՎ 29/5 հասցեներում գտնվող ոչ բնակելի տարածքների
NN
ը/կ Գույքի գտնվելու վայրը Գույքի մակերեսը Գույքի գնահատված արժեքը (դրամ) Հողի բաժնային
մասի կադաստրային արժեքը
(դրամ) Գույքի աճուրդի մեկնարկային գինը (դրամ) Գույքի
գնահատման ամսաթիվը Գույքի արժեքի որոշման հետ կապված գումարը
(դրամ)
1. Երևան, Նոր Նորք, Մոլդովական փող., 29/4 շենք, 1/5 տարածք 36.2 3855714 103286.4 3855714 05.04.2017 թ. 30000
2. Երևան, Նոր Նորք, Մոլդովական փող., 29/5 շենք, 1/6 տարածք 129.8 7427944 373056 7427944 05.04.2017 թ. 30000
3. Երևան, Նոր Նորք, Մոլդովական փող., 29/5 շենք, 1/7 տարածք 50.5 2683631 146369 2683631 05.04.2017 թ. 30000
4. Երևան, Նոր Նորք, Մոլդովական փող., 29/5 շենք, 1/8 տարածք 50.1 3366624 143376 3366624 05.04.2017 թ. 30000
5. Երևան, Նոր Նորք, Մոլդովական փող., 29/5 շենք, 1/9 տարածք 67.9 4561842 195158.4 4561842 05.04.2017 թ. 30000
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Վ. Ստեփանյան