Անցնել բովանդակությանը

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-Ի N 230-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

1 օգոստոսի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 11817321

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

18 հուլիսի 2017 թ. N 356-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-Ի N 230-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածը, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետը,

Հրամայում եմ՝

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2017 թվականի մայիսի 20-ի «Պայմանագրի կամ դրա մի մասի կատարման արդյունքների հանձնման-ընդունման արձանագրության ձևը հաստատելու և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2015 թվականի ապրիլի 1-ի N 179-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 230-Ն հրամանի 1-ին կետով հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Նախարար Վ. Արամյան

Հավելված

ՀՀ ֆինանսների նախարարի

2017 թվականի հուլիսի 18-ի

N 356-Ն հրամանի

«Հավելված

ՀՀ ֆինանսների նախարարի

2017 թվականի մայիսի 20-ի

N 230-Ն հրամանի

Պայմանագրի կողմ

___________________________

___________________________

գտնվելու վայրը ______________

հհ _________________________

հվհհ _______________________ Պատվիրատու

_____________________________

_____________________________

գտնվելու վայրը _________________

հհ____________________________

հվհհ___________________________

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N

ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱՄ ԴՐԱ ՄԻ ՄԱՍԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ

ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ

« » « » 20 թ.

Պայմանագրի /այսուհետ` Պայմանագիր/ անվանումը`

____________________________________________________________________________________________

Պայմանագրի կնքման ամսաթիվը` «____» «__________________» 20 թ.

Պայմանագրի համարը` __________

Պատվիրատուն և Պայմանագրի կողմը՝ հիմք ընդունելով պայմանագրի կատարման վերաբերյալ

« » « » 20 թ. դուրս գրված N ___ հաշիվ ապրանքագիրը, կազմեցին սույն արձանագրությունը

հետևյալի մասին.

Պայմանագրի շրջանակներում Պայմանագրի կողմը կատարել է հետևյալ աշխատանքները, կամ մատուցել է հետևյալ ծառայությունները, կամ մատակարարել է հետևյալ ապրանքները՝

N Մատակարարված ապրանքների, կատարված աշխատանքների, մատուցված ծառայությունների

անվա-նումը տեխնի-կական բնութագրի համառոտ շարա-դրանքը քանակական ցուցանիշը կատարման ժամկետը Վճարման ենթակա գումարը

/հազար դրամ/ Վճարման ժամկետը /ըստ վճարման ժամանա-կացույցի/

ըստ պայմանագրով հաստատված գնման ժամանա-կացույցի փաս-տացի ըստ պայմանագրով հաստատված գնման ժամանա-կացույցի փաս-տացի

Սույն արձանագրության երկկողմ հաստատման համար հիմք հանդիսացած հաշիվ ապրանքագիրը և դրական եզրակացությունը հանդիսանում են սույն արձանագրության բաղկացուցիչ մասը և կցվում են:

Աշխատանքը հանձնեց Աշխատանքը ընդունեց

___________________________

ստորագրություն ___________________________

ստորագրություն

___________________________

ազգանուն, անուն ___________________________

ազգանուն, անուն

Կ.Տ.

Ընդ որում, Հավելվածով սահմանված՝ պայմանագրի կամ դրա մի մասի կատարման արդյունքների հանձնման-ընդունման արձանագրության ձևը լրացվում է հետևյալ կերպ՝

1. «Պատվիրատուն` ի դեմս» տողում լրացվում է պատվիրատուի պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի, իսկ մասնագիտական խումբ ձևավորվելու դեպքում` մասնագիտական խմբի ղեկավարի պաշտոնը և անուն-ազգանունը։

2. «Պայմանագրի կողմը` ի դեմս» տողում լրացվում է պատվիրատուի հետ պայմանագիր կնքած անձի պաշտոնը և անուն-ազգանունը։

3. Աշխատանքների դեպքում «Պայմանագրի շրջանակներում Պայմանագրի կողմը» բառերից հետո լրացվում է «կատարել է հետևյալ աշխատանքները», ծառայությունների դեպքում` «մատուցել է հետևյալ ծառայությունները», իսկ ապրանքների դեպքում «մատակարարել է հետևյալ ապրանքները» բառերը:

4. Սյունակի «քանակական ցուցանիշը ըստ պայմանագրով հաստատված գնման ժամանակացույցի» բաժնում լրացվում է պայմանագրով նախատեսված և տվյալ ժամանակահատվածում ձեռք բերման ենթակա ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների քանակական ցուցանիշը:

5. Սյունակի «քանակական ցուցանիշը փաստացի» բաժնում լրացվում է տվյալ ժամանակահատվածում պատվիրատուի ընդունմանը ներկայացված ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների քանակական ցուցանիշը:

6. Սյունակի «Կատարման ժամկետը ըստ պայմանագրով հաստատված գնման ժամանակացույցի» բաժնում նշվում է տվյալ ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման համար պայմանագրով սահմանված ժամկետը:

7. Սյունակի «Կատարման ժամկետը փաստացի» բաժնում նշվում է տվյալ ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման փաստացի ժամկետը:

8. Սյունակի «Վճարման ենթակա գումարը» բաժնում նշվում է տվյալ ժամանակահատվածում փաստացի մատակարարված ապրանքի, կատարված աշխատանքի և մատուցված ծառայության դիմաց վճարման ենթակա գումարը:

9. Սյունակի «Վճարման ժամկետը (ըստ ժամանակացույցի)» բաժնում նշվում է տվյալ ժամանակահատվածի համար փաստացի մատակարարված ապրանքի, կատարված աշխատանքի և մատուցված ծառայության դիմաց վճարման ժամանակացույցով նախատեսված ժամկետը:

10. «Աշխատանքն ընդունեց» բաժինը ստորագրվում է պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի, իսկ մասնագիտական խումբ ձևավորվելու դեպքում` մասնագիտական խմբի ղեկավարի կողմից, իսկ կնքվում է տվյալ պատվիրատուի աշխատակազմի կնիքով, իսկ աշխատակազմ չունենալու դեպքում` տվյալ մարմնի կնիքով:

11. Էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով հանձնման-ընդունման արձանագրությունը ներկայացվելու դեպքում`

1) հանձնման-ընդունման արձանագրության ամսաթիվը չի լրացվում,

2) «Աշխատանքն ընդունեց» բաժինը ստորագրվում է պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի կողմից` վերջինիս էլեկտրոնային ստորագրությամբ, մասնագիտական խումբ ձևավորվելու դեպքում` մասնագիտական խմբի ղեկավարի կողմից` վերջինիս էլեկտրոնային ստորագրությամբ,

3) «Աշխատանքը հանձնեց» և «Աշխատանքը ընդունեց» բաժիններում «ազգանուն, անուն» տողերը չի լրացվում և կնիք չի դրվում:

12. Սույն հանձնման-ընդունման արձանագրությունը կազմելիս վերջինիս լրացմանը վերաբերվող կետերը օրինակելի ձևից հանվում են:»:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։