«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
3 օգոստոսի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 12417323
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
27 հուլիսի 2017 թ. N 243-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻՆ (ՀԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼԻՆ) ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԼԻԱԶՈՐԱԳՐԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 10-ի թիվ 224-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության 18-րդ կետի 4-րդ ենթակետը.
Հրամայում եմ՝
1. Սահմանել հարկ վճարողին (հարկային գործակալին) հարկային մարմնում ներկայացնելու լիազորագրի ձևը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:
Վ. Հարությունյան
Հավելված
ՀՀ կառավարությանն առընթեր
պետական եկամուտների կոմիտեի նախագահի
2017 թվականի հուլիսի 27-ի N 243-Ն հրամանի
Ձև
Լ Ի Ա Զ Ո Ր Ա Գ Ի Ր
ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻՆ (ՀԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼԻՆ) ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ
«____»________________ 20_____ թ.
(նշել լիազորագրի տրման ամսաթիվը) _______________________________________
(նշել լիազորագրի տրման վայրը)
Ես` ________________________________-ի
(կազմակերպության անվանումը) _________________________________-ս,
(պաշտոնը, անուն, ազգանուն)
կամ
Ես` ________________________________________-ս
(անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, հայրանունը)
oooooooo
(հարկ վճարողի հաշվառման համարը` ՀՎՀՀ)
հաշվառված _________________________,
(նշել հաշվառման վայրը) _____________________________________________
(նշել անձնագրի սերիան, համարը, տրման ամսաթիվը)
սույնով լիազորում եմ ____________________________-ին (անուն, ազգանուն)
______________________________________________, հաշվառված __________________________
(նշել անձնագրի սերիան, համարը, տրման ամսաթիվը) (նշել հաշվառման վայրը)
ինձ ներկայացնել հարկային մարմնում` օժտելով իմ անունից գործողություններ իրականացնելու իրավունքով, այդ թվում`
1. ________________________________________________________________________
2. ________________________________________________________________________
3. ________________________________________________________________________
4. ________________________________________________________________________
5. ________________________________________________________________________
Լիազորագիրը տրված է _____________________________ ժամկետով և գործում է մինչև
(նշել ժամկետը)
«_____» ______________ 20 __ թ.։
Լիազորող` _____________________
(ստորագրություն) ___________________________________
(անուն, ազգանուն)
Կ.Տ.
(առկայության դեպքում)