Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 187-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

10 օգոստոսի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 10217338

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

9 օգոստոսի 2017 թ.

ք. Երևան N 431-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 187-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով.

Հրամայում եմ`

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2006 թվականի հոկտեմբերի 5-ի «Հարկադիր կատարման ծառայության առաջատար խմբի հարկադիր կատարողի և տեսուչի թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի թեստերը կազմելու և մրցույթ անցկացնելու կարգերը սահմանելու մասին» N 187-Ն հրամանով հաստատված N 1 հավելվածի 7-րդ կետի «ա» ենթակետի 6-րդ պարբերությունում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքից» բառերից հետո լրացնել «կամ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքից» բառերը:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

Ժամանակավոր պաշտոնակատար՝ Ա. Հովհաննիսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։